×


Թինա Կանդելակիի եւ Իրինա Ալեգրովայի ուղերձները` Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այսօր սոցիալական ցանցերի իրենց էջերում գրառումներ են կատարել Ռուսաստանում գործունեություն ծավալող հայկական ծագումով երգչուհի Իրինա Ալեգրովան եւ հաղորդավարուհի Թինա Կանդելակին:

Թինա Կանդելակին


Թինան նշել է, որ սգում է իր մայրիկի, տատիկի եւ պապիկի ազգի հետ.“Ես կիսով չափ հայ եմ, իսկ հայերի համար այսօր սգո օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհերի, բոլոր նրանց հոգու հանգստության համար, ովքեր սպանվել են միայն նրա համար, որ հայ են: Ցավը թարմ է, վերքը ցավում է` հիշեցնելով բոլորին, որ ֆաշիզմին արդարացում չկա’’:

Նա նաեւ շեշտել է, թե հայերի ոգու ուժը նրանում է, որ որտեղ էլ լինեն, այսօր միավորվում են անտեսանելի թելով, որը աշխարհին ցույց է տալիս, որ հայ ժողովրդին ոչ ոք եւ երբեք չի կարող կոտրել’’:

Իրինա Ալեգրովան


Իրինա Ալեգրովան եւս գրել է, որ այսօր սարսափելի մի իրադարձության տարելիցն է. “Հարյուր տարի առաջ տեղի է ունեցել Հայերի ցեղասպանությունը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Ավելի քան մեկուկես միլիոն մարդ սպանվել է ամենաանմարդկային ձեւով միայն նրա համար, որ եղել է քրիստոնյա: Խնդրում եմ հարգանքի տուրք մատուցել բոլոր անմեղ զոհերի հիշատակին”:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին