×


Թինա Քեյ. “Հանրությունը շոկի մեջ կընկնի”

Թինա Քեյն աշնանը պատրաստվում է ներկայացել իր նորարարական կրկեսային շոուն, որի մասին պատմել է BRAVO.am-ին.“Կարծում եմ` հանրությունը շոկի մեջ կընկնի: Բեմադրությունն անում եմ իմ խմբի հետ: Դեռ ոչ ոք նման բան չի արել, այդպիսի էկզոտիկ կենդանիների հետ ոչ ոք չի աշխատել”:

Թինա Քեյը


Պարուհի եւ օդային ակրոբատ Թինան վերջին ամիսներին հանդես է եկել Ռուսաստանում, Անգլիայում, Գերմանիայում. “Ելույթ եմ ունեցել կորպորատիվ միջոցառումներին եւ համերգներին: Շոուի ընթացքում բացի պարելուց նաեւ երգում եմ, բայց չեմ պատրաստվում տեսահոլովակ նկարել եւ որպես երգչուհի ներկայանալ: Ամեն տարի թարմացնում եմ իմ պարաոճն ու երգացանկը, օրինակ, հիմա  ավելի շատ կատարում եմ լատինամերիկյան ու արեւելյան ռիթմերով երգեր”:

Թինա Քեյը` դստեր հետ


Նա շարունակում է աշխատել, օգոստոսին եւս ելույթներ ունի.“Եթե կարողանամ գոնե մեկ շաբաթով ճողոպրել, ապա մեծ սիրով կհանգստանամ ծովափին: Միանշանակ կցանկանամ ջուր եւ ավազ. հոգնած պարողի ոտքերը կարող է փրկել ու հանգստացնել միայն ավազը”:

Թինա Քեյը խոստովանել է, որ չի կարողանում դստերն այնքան ժամանակ տրամադրել, որքան կցանկանար, բայց յուրաքանչյուր կիրակին ընտանեկան հանգստի օր է հայտարարել.“Երկնքից աստղեր էլ ընկնեն, կիրակին Կամիլայի օրն է, ուրիշ ոչինչ չեմ պլանավորում: Նա շատ է սիրում ինձ հետ խաղահրապարակ գնալ: Հիմա մեր բակում ունենք լողավազան, որն աղջկաս սիրելի վայրն է դարձել”:

BRAVO.am
Լուսանկարները` Թինա Քեյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին