×


Թմբլիկները նորաձեւության աշխարհում :)

Մոդել դառնալու համար պարտադիր չէ 90/60/90 չափսերն ունենալ. սա կփաստեն այս հրապարակման հերոսուհիները, որոնք վերջին տարիներին մասնակցում են նորաձեւության հեղինակավոր ցուցադրությունների եւ նկարահանվում են հանրահայտ բրենդերի գովազդային ֆոտոշարքերում:

Թարա Լինը


“+ չափսի” մոդելների օգնությամբ փորձ է արվում պայքարել անորեքսիայի դեմ, ցույց տալ, որ մոդելային արտաքին չունեցող կանայք եւս գեղեցիկ են եւ ավելորդ քաշից բարդույթավորվելու կարիք չունեն, բացի այդ, սա հորդոր է նորաձեւության տներին վաճառել նաեւ վերջիններիս կազմվածքին համապատասխան հագուստ:

Մարքիթա Փրինգը


Այսօր ներկայացնում ենք թմբլիկ մոդելներից մի քանիսին: Թարա Լինն այս ասպարեզում հայտնի է դարձել 28 տարեկանում` նկարահանվելով “Elle” ամսագրի համար: Նա մասնագիտությամբ դերասանուհի է, հարցազրույցներից մեկում նշել է, թե “ցանկանում է նորաձեւության աշխարհում իրական չափսեր ունեցող կանանց ավելի հաճախ տեսնել’’:

"+ չափսի" մոդելներից


Բրիտանացի մոդել Էշլի Գրեհեմը 20 տարեկանից պարբերաբար հայտնվում է ամենահեղինակավոր ամսագրերի էջերին ու վստահություն ներշնչում թմբլիկներին:): “+ չափսի” մոդելներից Ժյուսթին Լեգոյին հաջողվում է սեքսուալ կերպարներ ստեղծել թե̒ հագուստով, թե̒ կիսամերկ: Նա բացի լուսանկարվելուց, հաճախ պոդիում է բարձրանում:

"+ չափսի" մոդելներից


Լիզի Միլլերը եւս չի ամաչում ցուցադրել իր կլորիկ բարեմասնությունները: Նա կոչ է անում կանանց լինել բնական եւ գեղեցկության արհեստական չափանիշներից չկառչել:

Ստորեւ առաջարկում ենք դիտել ծանր քաշային այլ մոդելների լուսանկարներն ու մեկնաբանությունների հատվածում կիսվել կարծիքով:): Որպես վերջաբան` ինչպես անորեքսիան, այնպես էլ ճարպակալումը ծայրահեղություններ են, որոնցից պետք է խուսափել:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին