×


Թոնի Այոմի VS Ֆիլիպ Կիրկորով կամ ով ում է աջակցում «Եվրատեսիլ 2013»-ում

Ֆիլիպ Կիրկորովը, որը կես տարի առաջ սրտի խոր կսկիծով ընդունեց Բաքվում իր համերգի չեղյալ հայտարարվելու լուրը, ինչի պատճառն այն էր, որ նրա հայրը` Բեդրոս Կիրկորովն, աջակցում է Հայաստանից 13-ամյա տաղանդավոր մի երգչի, այնուամենայնիվ, գտել է ադրբեջանցիների հետ հարաբերվելու ճանապարհը:): Ինչպես նշում են ռուսաստանյան լրատվամիջոցները, նա օգնել է “Եվրատեսիլ 2013”-ում Ադրբեջանի ներկայացուցչի երաժշտական համարի ստեղծման հարցում` տրամադրելով իր խմբի լավագույն պարողին:

Ֆիլիպ Կիրկորովը


“Hold Me” երգի բեմադրության ռեժիսոր Ֆոկաս Եվանգելինոսը, heat.ru-ի փոխանցմամբ, Ֆիլիպի վաղեմի ընկերն է: Նրա գաղափարն է եղել Դիմա Բիլանի “եվրատեսիլյան” ելույթի ժամանակ ռոյալից դուրս եկող բալերինան, իսկ այս անգամ ադրբեջանցի Ֆարիդ Մամեդովը բեմում լինելու է կանգնած, նստած ապակե խորանարդի վրա, որի մեջ էլ հանդիսատեսը կտեսնի նրա “ստվերի” դերում հանդես եկող պարող Ալեքսանդր Կուզմենկոյին:

Ադրբեջանի ներկայացուցիչները եվրատեսիլյան բեմում


“Այս անգամ ինձ ուղարկել են օգնել ադրբեջանցիներին”,- ասել է պարողը` հավելելով, որ Ֆիլիպ Կիրկորովն էլ է պատրաստվում ժամանել Մալմյո. “Մենք սպասում ենք նրան”:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք “Եվրատեսիլ” երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում “Dorians”-ը հանդես կգա 11 համարի տակ եւ կներկայացնի “Lonely Planet” երգը:

“Lonely Planet”-ի երաժշտության հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, “Black Sabbath” խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը:

Dorians ռոք-խումբը


Ի դեպ, այսօր Թոնի Այոմին տեսաուղերձ է ձայնագրել իր եվրոպացի երկրպագուների համար` կոչ անելով նրանց մայիսի 16-ին կայանալիք Եվրատեսիլի կիսաեզրափակչում քվեարկել Dorians-ի օգտին:

Տեսաուղերձը տեղակայված է Dorians-ի YouTube-ի պաշտոնական ալիքում`



Երաժշտի պաշտոնական կայքում `www.iommi.com-ում վիդեոն ուղեկցվում է հետեւյալ գրառումով.

«Մեր համաշխարհային համերգային շրջագայության առաջին մասն ավարտվել է եւ մենք տուն ենք վերադառնում: Սակայն մինչ մենք կվերսկսենք շրջագայությունը Black Sabbath-ի հետ, ես ունեմ իմ եվրոպացի երկրպագուների աջակցության կարիքը` դիտեք տեսահոլովակը»:

Թոնի Այոմին (Լուսանկարը` PanArmenian Photo-ի)


Մայիսի 12-ին Birmingham Mail թերթը հարցազրույց է հրապարակել Թոնի Այոմիի հետ` «Ես կերկրպագեմ Հայաստանին Եվրատեսիլի կիսաեզրափակչում» վերնագրով:

Նա նշել է, որ գրել էր բալադը 4-5 տարի առաջ:

«Հինգշաբթի երեկոյան Եվրատեսիլի կիսաեզրափակչում այն կլսեն միլիոնավոր մարդիկ: Հրաշալի կլինի, եթե երգը հայտնվի եզրափակչում: Անսպասելի, բայց հոյակապ կլինի», - ասել է Թոնի Այոմին:

Dorians-ը եվրատեսիլյան բեմում


Երաժիշտն ասել է, որ կհետեւի մրցույթի ընթացքին հեռուստացույցով, նշելով, որ սովորաբար չի դիտում Եվրատեսիլը:

«Միշտ մտածում է. «Ոչ, միայն ոչ Եվրատեսիլը, իսկ հիմա ես անձամբ ընդգրկված եմ այնտեղ», - ժպիտով նշել է Այոմին:

Պատրաստեց` Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Heat.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW