×


Ժակլին Սարխոշյան.“Այս քայլով փակեցինք չար բերանները”

BRAVO.am-ը տեղեկացրել է, որ բալետի պարուհի Ժակլին Սարխոշյանը պարող, պարուսույց Կարեն Մակինյանի հետ 2014-ի աշնանը մեկնել էր Լիբանան` դասավանդելու Բեյրութի համազգայինի գեղարվեստի դպրոցի "Գայանե" պարային խմբին: Օրեր առաջ վերադառնալով Երեւան` զույգն օրինականացրել է հարաբերությունները ԶԱԳՍ-ում:

Ժակլին Սարխոշյանը


Պրիմա պարուհին մեզ հետ զրույցում նշել է, որ արարողությանը ներկա են եղել միայն ամենամտերիմները.“Նախապես չէինք պլանավորել մեր օրը, նույնիսկ սկզբում փնթփնթում էի, թե մարդ էլ իր ամուսնական արարողությանը տաքսիով կգնա, բայց մեզ լիմուզին էր սպասում, որն ինձ համար անակնկալ էին թողել: Մեզ հետ էին քույրս, աղջիկս, Կարենի ընկերները: Եկեղեցի գնալու համար պետք է հարսի զգեստ հագնեի, դա էլ` տասը տարի հետո:): 40 տարեկանում` ԶԱԳՍ, 50-ում` հարսի զգեստ:)”:

Ժակլինի խոսքով` հարաբերություններն օրինականացնելուց հետո իրենց կյանքում ոչինչ չի փոխվել.“Պահպանողական մտածելակերպով մարդիկ մեզ մի տեսակ էին նայում: Մի քիչ կոպիտ է հնչում, բայց այս քայլով փակեցինք չար բերանները:
Զգում եմ, որ վերաբերմունքը փոխվել է: Երեւի մարդիկ կարծում են, եթե առանց ամուսնանալու ենք միասին ապրում, ուրեմն այսօր իրար հետ ենք, վաղը՝ ոչ: Իհարկե, փաստաթուղթը չի կարող երջանկացնել, կարեւորն անկեղծ, սիրով լի ու հարգալից հարաբերությունն է”:

Կարեն Մակինյանը եւ Ժակլին Սարխոշյանը` ԶԱԳՍ-ում


Ժակլինը մայիսի վերջին վերադարձել է Երեւան եւ մեկ օր անց մեկնել Բելառուս` որպես ժյուրիի անդամ մասնակցելու “Ոսկե մեղու” մանկական մրցույթ-փառատոնին. “Իմ սաները չէին մասնակցում, որովհետեւ ինչքան էլ արժանի լինեն, կմտածեին` կողմնապահություն է եղել: Սոֆի Դեւոյանի խումբը գրավեց առաջին տեղը: Կարծում եմ` ժյուրիի անդամների ազգությունն ամեն դեպքում դեր խաղում է”:

Պարուհին գոհ է Բեյրութում աշխատանքից.“Պիտի ցույց տաս քո հնարավորությունները: Հանդիսատեսը շատ բծախնդիր էր, ոչնչով չես կարող զարմացնել, բայց Ցեղասպանության տարելիցի թեմայով պարեր էինք բեմադրել, որոնք նրանց հուզել էին: Այնտեղ թողեցինք մեր ու երեխաների փոխադարձ սերը. սաներս իսկապես կապվել էին ինձ հետ”:

Կարեն Մակինյանը եւ Ժակլին Սարխոշյանը` ԶԱԳՍ-ում


Հուլիսի 4-ին երեւանյան հանդիսատեսին նա կներկայանա “Երազ”-ով.“Այս օրերին փորձերն ենք անում: Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո պարողներին հավաքել եմ, նաեւ որոշ փոփոխություններ արել: Միգուցե կրկին մեկնենք արտերկիր, դեռ ստույգ չգիտեմ, բայց եթե աշխատանքի հրավեր ստանանք, պայմանագրով նորից կգնանք”:

BRAVO.am
Լուսանկարները` Ժակլին Սարխոշյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին