×


Ժակլին Սարխոշյանն ամուսնու հետ իրականացրել է իր երազանքը :)

Ժակլին Սարխոշյանը դստեր եւ ամուսնու հետ վերադարձել է ամառային արձակուրդից եւ սեպտեմբերի 1-ից կրկին անցել աշխատանքի Պարարվեստի ուսումնարանում: Բալետի պարուհին կարծում է` ողջ տարվա ընթացքում ծանրաբեռնված օրակարգով աշխատելուց հետո յուրաքանչյուր մարդ գոնե 10 օր պետք է հանգստանա.“Ինձ համար լավագույն տարբերակը ծովափն է, եթե, իհարկե, կա հնարավորություն: Երրորդ անգամ այցելեցի Եգիպտոս, բայց այս անգամ` Հուրգադա”:

Ժակլին Սարխոշյանն` ամուսնու` Կարեն Մակինյանի հետ


Ժակլինը Կարմիր ծովում իրականացրել է իր վաղեմի երազանքը` լողալով վայրի դելֆինների հետ.“Ափից մոտ երկու ժամ մոտորանավակով հեռանալուց հետո ամուսնուս հետ սուզվեցինք ջուրը, որտեղ բացի դելֆիններից, տարբեր տեսակի ձկներ ու ջրային կենդանիներ տեսանք: Շատ համարձակ քայլ էր, քանի որ կարող էինք նաեւ շնաձկների հանդիպել:): Միշտ էլ հետաքրքիր է նոր վայրերում բացահայտումներ անել”,-BRAVO.am-ին պատմել է Ժակլինը` հավելելով, որ 4 օր էլ հանգստացել են Հայաստանում` նախընտրելով Աղվերանի բնությունը:

Ժակլին Սարխոշյանը


Ազգային օպերային թատրոնի մենապարուհին իր ամուսնու` “Բարեկամություն” անսամբլի պարող եւ պարուսույց Կարեն Մակինյանի հետ նոր ուսումնական տարին նշանավորել է սեփական պարի ստուդիայի բացմամբ.“Դասական հիմքի վրա միայն երկուսով ուսուցանելու ենք բազմաժանր պարեր` հայկականից մինչեւ աերոբիկա: Վերջերս որպես գեղարվեստական մարմնամարզության բեմադրիչ աշխատում եմ նաեւ  ռուս մարզուհու հետ, որը հաջողություններ ու հաղթանակ է գրանցել Ռուսաստանում”:

Ժակլին Սարխոշյանը


Ժակլին Սարխոշյանի համար տարին հագեցած է նաեւ շրջագայություններով. որպես մենակատար եւ ժյուրիի անդամ այս տարի եղել է Բելառուսում, Վրաստանում, Քաթարում, Իրանում եւ այլուր.“Սեպտեմբերի երկրորդ կեսին պետք է կրկին մեկնենք Քաթար` ելույթ ունենալու Հայաստանի դեսպանատան բացման առիթով, որից հետո ամուսնուս հետ կլինենք Իրանում` մասնակցելու հայկական “Կակաչ” պարի խմբի 30-ամյակի միջոցառմանը”:

BRAVO.am
Լուսանկարները` Լիլի Զախարենկոյի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին