×


Ժամադրության լավագույն հրավերը Սրբուհի Սարգսյանին

Սիրո տոնի կապակցությամբ BRAVO.am-ի սիրային հարցերին պատասխանել է Սրբուհի Սարգսյանը։ Սոուլ, ջազ, փոփ ու այլ ոճերում հանդես եկող 21-ամյա երգչուհին պատմել է, թե տղամարդկանց որ հատկանիշներն է գնահատում եւ հայտնի ցանկալի տղամարդկանցից ում կհրավիրեր ընթրիքի։

Սրբուհի Սարգսյանը


 -Ի՞նչ է սերը:
- Ինձ համար սերն ասոցացվում է գույների ու խենթությունների հետ:
 
- Սիրտդ այժմ զբաղվա՞ծ է: Ինչպե՞ս ես պատրաստվում նշել սիրո տոնը:
- Սիրտս ազատ է, իսկ Սուրբ Վալենտինի տոնն անցկացնելու եմ աշխատանքի վայրում՝ բեմում: Փորձելու եմ խմբիս հետ ուրախացնել սիրահարներին:

- Ինչպիսի՞ տղաներ են քեզ դուր գալիս առաջին հայացքից:
- Ուշադրություն եմ դարձնում կոկիկությանը, մաքրությանը եւ պահվածքին, բայց դրանով միայն չեմ կարող սահմանափակվել եւ ասել, որ տվյալ տղամարդն ինձ դուր է գալիս:

- Իսկ ի՞նչ տիպի տղամարդիկ կարող են քեզ նյարդայնացնել:
- Անիմաստ շատախոսներն ինձ կարող են նյարդայնացնել:

- Տղամարդու բնավորության ո՞ր գիծն է քեզ հիասթափեցնում:
- Կեղծավոր, ստախոս, բամբասկոտ տղամարդիկ կարող են ինձ հիասթափեցնել:
 

Սրբուհի Սարգսյանը

 
- Իսկ կարո՞ղ ես քո թերություններից մի քանիսի մասին բարձրաձայնել:
- Շատ էմոցիոնալ մարդ եմ, եւ երբեմն դա խանգարում է ինձ։

- Ինչպե՞ս կարող է տղամարդը գայթակղել քեզ:
- Խորիմաստ հայացքով, սիրուն ժպիտով ու տղամարդուն հատուկ շարմով:

- Տղամարդը ներկայանալի է, երբ…
-Հավասարակշռված է ու բանիմաց:
 
- Համաշխարհային հայտնի դեմքերից ու՞մ կցանկանայիր ընթրիքի հրավիրել:
-Կուզեի ընթրել ամերիկացի դերասան Բրեդլի Քուփերի հետ, ով ցանկալի, գրավիչ տղամարդ է, իսկ որպես մեծություններ, որոնցից կարելի է սովորել մասնագիտական հմտություններ, կնախըտրեի ընթրել Սթինգի, Սթիվի Ուանդերի հետ:
 
- Ո՞րն է ժամադրության լավագույն տարբերակը քեզ համար։
- Գեղեցիկ ծաղկեփունջ, որի մեջ կլինի բացիկ, որտեղ նշված կլինի ժամադրության վայրը,  ժամն ու այնպիսի սիրային տողեր, որ ինձ կստիպեն գնալ այդ ժամադրությանը:

- Պատկերացնու՞մ ես այլազգի տղամարդու որպես քո կողակից:
- Ես ցանկանում եմ, որ իմ կողակիցը լինի հայ, բայց ոչինչ կանխատեսել չես կարող:
  

Սրբուհի Սարգսյանը


- Երջանիկ լինելու քո բանաձեւը։
- Առողջ ընտանիք,  մարմնի ու հոգու ներդաշնակություն, երաժշտություն եւ սեր, սեր, սեր:

- Ըստ քեզ` կա՞ ընկերություն տղամարդու եւ կնոջ միջեւ: Մտերիմ ընկերներիդ շարքում աղջիկնե՞րն են գերակշռում, թե՞ տղաները:
- Այո, կա ընկերություն տղամարդու ու կնոջ միջեւ, բայց շատ քչերին է հաջողվում պահպանել այդ ընկերական սահմանը: Ընկերություն եմ անում եւ աղջիկների, եւ տղաների հետ, բայց կարծում եմ՝ գերակշռում են աղջիկները:

-Եվ վերջում, ի՞նչ շրջան է «Allusion» բենդի համար։ Ի՞նչ նորություններ կան։
- Վերջերս ձայնագրել ենք մեզ համար կարեւոր մի ձայնասկավառակ: Նոր մի շարք ծրագրեր ունենք, որոնք կներկայացնենք գարնանը:

BRAVO.am
Լուսանկարները` Սրբուհի Սարգսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին