×


Ժաննա Բուտուլյան. «40 տարեկան էլ լինեմ, չեմ ամուսնանա…»

Ժաննա Բուտուլյանը, ում հեռուստադիտողը ճանաչեց «Դժվար ապրուստ» սերիալից, այս շրջանում բուռն ստեղծագործական գործընթացում է: Նա նկարահանվում է «Առաջնորդները» հեռուստանովելում, ինչպես նաեւ ռեժիսոր Կարեն Բաբաջանյանի «Արամմա» արկածային կատակերգությունում: Մեր զրույցի ընթացքում պարզեցի, որ ցուրտ եղանակն այնքան էլ Ժաննայի սրտով չէ, բայց անկախ եղանակից, նա ակտիվ է ու փորձում է ամեն բան հասցնել:

Ժաննա Բուտուլյանը եւ Կարեն Բաբաջանյանը


«Շատ եմ կարեւորում «Արամմա»-ում իմ մասնակցությունը: Կարենի հետ աշխատելն, ինքնին, շատ հետաքրքիր է: Ֆիլմը հին վայրի ցեղի մասին է, ես էլ մարմնավորում եմ այդ ցեղի «գլամուրնիին»: Նկարահանող խմբին միացա մի քիչ ուշ, այդ պատճառով Երեւանից Լաստիվեր հասել եմ մենակ՝ առանց գործընկերներիս: Ճանապարհից արդեն սկսվեցին արկածները: Լավ մարդկանց հետ ծանոթացա, իսկ հին գործընկերներիս հետ ավելի մտերմացա: Հենց առաջին իսկ օրը վնասվածք ստացա, գիշերն էլ դաշտամուկը կերավ իմ տարած շոկոլադը: Իսկապես, նկարահանումներն անցնում էին շատ ուրախ: Վստահ եմ՝ հանդիսատեսին ֆիլմը դուր կգա»,-նշեց Ժաննան`  չբացելով ֆիլմի սյուժետային գաղտնիքները:

Ժաննա Բուտուլյանը` «Արամմա» ֆիլմի նկարահանումներին


Ի դեպ, «Արամմա» արկածային կատակերգության սցենարի հեղինակներն են Վահե Հովհաննիսյանը եւ Խաչատուր Առաքելյանը:  Ֆիլմում կարող եք տեսնել նաեւ Գոռ Հակոբյանին, Անդրանիկ Հարությունյանին, Կարինե Եսայանին, Արսեն Գրիգորյանին, Մարիամ Ադամյանին եւ այլոց:

Ժաննա Բուտուլյանը` «Արամմա» ֆիլմի նկարահանումներին


Ժաննայի անձնական կյանքում դեռեւս էական  փոփոխություններ չկան. նրա սիրտն ազատ է.«Ընտանիք կազմելու հարցում բնավ չեմ շտապում: Եթե նույնիսկ 40 տարեկան լինեմ, չեմ ամուսնանա այն պատճառով, որ ժամանակն է: Ամեն բան իր ժամանակին կլինի: Այժմ կողքիս չկա այն տղամարդը, ում հետ պատրաստ եմ կազմել իմ երազած ընտանիքը»,-եզրափակեց նա:

Տեքստը` Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ժաննա Բուտուլյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին