×


Ժաննա Բուտուլյանն ու Արսեն Մելիքսեթյանը` մի «ընտանիքի» անդամ

Հայկական մի շարք սերիալներից հայտնի Ժաննա Բուտուլյանն ու «Հայ թիմ»-ից Արսեն Մելիքսեթյանը՝ Յոժը, այսուհետեւ լավ ընկերներ լինելուց բացի, գործընկերներ են: BRAVO.am-ի հետ զրույցում Ժաննան ասել է, որ համալրել է վերջինիս հիմնադրած  “Forty47Seven” ընկերության աշխատակիցների շարքը:

Ժաննա Բուտուլյանը եւ Արսեն Մելիքսեթյանը


«Դարձել եմ մի մեծ ու համերաշխ ընտանիքի անդամ: Առաջիկայում կզբաղվենք հոգեւոր ներդաշնակություն ապահովող հուշանվերների արտադրությամբ, որոնք սահմանափակ քանակություն կունենան: Սա ընտանիք է, որտեղ պաշտոններ չկան»,- նշել է նա:

Ժաննայի փոխանցմամբ` նոր աշխատանքը չի խոչընդոտի դերասանուհու իր կարիերային.«Կփորձեմ ժամանակս այնպես տնօրինել, որ մի գործս մյուսին չխանգարի: Երկուսն էլ ինձ համար առաջնային ու կարեւոր են»:

Ժաննա Բուտուլյանը


«Նայում էի հայելու մեջ ու ինքս ինձ չէի հավանում»

Ժաննան ոճային փոփոխություն է արել` համալրելով շիկահերների շարքը, սակայն նշում է, որ դժվարությամբ է հրաժարվել մազերի բնական գույնից.«Այդ քայլին դիմել եմ նոր դերիս համար: Նայում էի հայելու մեջ ու ինքս ինձ չէի հավանում, նաեւ ասում էին, որ չի սազում: Ժամանակի ընթացքում կարծիքս փոխվեց. հիմա նայում եմ հին նկարներս ու հասկանում, որ այս գույնն ինձ ավելի է դուր գալիս: Նույնիսկ մտածում եմ, որ էլ իմ բնական գույնին չեմ վերադառնա: Որքան էլ տարօրինակ հնչի, նախկին գույնի հետ նաեւ վատ մի շարք սովորություններից ու մտքերից եմ հրաժարվել: Այնպես որ, դեռ երկար շիկահեր կմնամ»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am
Լուսանկարները՝ Ժաննայի անձնական արխիվից եւ ԷԼ Style-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW