×


Ժաքլին Բիսեթ.«Հայաստանի մասին ուղեցույցը կտանեմ ինձ հետ»

Հուլիսի 16-ին կայացավ 13-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Միջազգային խաղարկային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակը շնորհվեց Բրանկո Շմիդտի «Բալերի անունները» ֆիլմին:

Ժաքլին Բիսեթը` 13-րդ «Ոսկե ծիրան»-ի փակմանը


Միջազգային վավերագրական մրցույթի հաղթողը ռեժիսոր Եվգենի Գրիգորեւի «Ձախ ափի հանդիման» ֆիլմն է: Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում լավագույնը ճանաչվեց Աննա Արևշատյանի  «Բարի լույս»-ը:

Երեկոյի ընթացքում փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր Ժաքլին Բիսեթին հանձնեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը:

13-րդ «Ոսկե ծիրան»-ի փակմանը


«Երեք տարի ինձ՝ փառատոն հրավիրելու փորձից հետո վերջապես այստեղ եմ: Դերասանուհի լինելն ինձ համար ֆիլմերից զատ նաեւ հաղորդակցության միջոց է դարձել: Ամենամեծ գնահատականը հենց հանդիսատեսի արձագանքից ես ստանում: Իսկ մարդիկ այստեղ այնքան ջերմ են ու հյուրընկալ, էլ ավելի հաճելի է: Հասցրի լինել Գառնիում, ինձ շատ հետաքրքրեց քրիստոնեության ու հին քաղաքակրթության համադրումը, գիտեմ, թե ինչ հարուստ մշակույթ ունեք: Հայաստանի մասին ուղեցույցը կտանեմ ինձ հետ, որ շարունակեմ ուսումնասիրությունը», - մրցանակը ստանալուց հետո նշել է Ժաքլին Բիսեթը:

Այս տարի առաջին անգամ սահմանված նոր՝ փառատոնի նախագահի մրցանակը հանձնվեց ռեժիսոր Աննա Մելիքյանին՝ «Սիրո մասին» ֆիլմի համար:

13-րդ «Ոսկե ծիրան»-ի փակմանը


Փառատոնի բոլոր անվանակարգերի հաղթողներին կարող եք ծանոթանալ այստեղ: 

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին