×


“Ժողովրդական երգիչը” վերադարձել է “Շանթ” :)

“Ժողովրդական երգիչ”-ը մեկուկես տարի ընդմիջումից հետո կրկին “Շանթ”-ի եթերում է: Նախագծի հեղինակները BRAVO.am-ին հայտնել են, որ հեռուստաընկերությունը որոշել է շարունակել այն` հաշվի առնելով պահանջարկն ու բարձր ռեյտինգը: Երաժշտական ծրագրի չորրորդ եթերաշրջանի մեկնարկը տրվել է երեկ` Անդրեի գեղեցիկ ելույթով. նա կատարել է “Սարի աղջիկ” ստեղծագործության իր տարբերակը:

"Ժողովրդական երգիչ" նախագծի պրոդյուսեր Աննա Դավթյանը եւ Անդրեն


Նախագծի պրոդյուսեր Աննա Դավթյանը մեզ հետ զրույցում նշել է, որ բավական բարդ է եղել մասնակիցների ընտրությունը.“600-ից ավելի հայտ ենք ստացել, որը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները: Այս տարի շատ ուժեղ մասնակիցներ ունենք, եւ նախնական լսումների արդյունքում համերգային փուլ են անցել ոչ թե 12-ն, այլ` 14-ը, որոնք էլ կմրցեն միմյանց հետ գալա-համերգների ընթացքում”:

Ժյուրիի հիմնական կազմում են Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը` Մրրոն, եւ Ռաֆայել Քոթանջյանը, սակայն յուրաքանչյուր համերգին մասնակիցների ելույթները կգնահատի նաեւ հրավիրյալ մասնագետ: Մեկնարկային օրը ժյուրիի շարքերը համալրել էր Նաիրա Գյուրջինյանը:

Մեկնարկել է "Ժողովրդական երգիչ" նախագծի չորրորդ եթերաշրջանը


“Հիմնական կազմում կարող էինք նույնիսկ 20 մասնակից ունենալ, որովհետեւ տաղանդավորները շատ էին: Հարստացնելու ենք հայկական բեմը երիտասարդներով, ովքեր նվիրված են հայ երգին ծառայությանը: Սա պարզապես շոու չէ, այլ` գաղափարական նախագիծ: Ուրախ եմ, որ ժողովրդական երաժշտության իրական նվիրյալներ ունենք”,-ասել է Արսեն Գրիգորյանը:

Այս եթերաշրջանում եւս երգիչները ելույթ կունենան կենդանի նվագակցությամբ. “Կներկայացնենք ժողովրդական երգեր` ժողովրդական ոճով ու խաղիկներով, բայց մոդեռն գործիքավորմամբ”,-նշել է նախագծի պրոդյուսեր Աննա Դավթյանը` հավելելով, որ հանդիսատեսին եւ հեռուստադիտողին բազմաթիվ անակնալներ են սպասվում:

"Ժողովրդական երգիչ 4" նախագծի հաղորդավար Գրիշա Աղախանյանը


“Ժողովրդական երգիչ” նախագծի հաղթողը կորոշվի հեռուստադիտողների քվեարկության արդյունքում, առջեւում մրցութային 11 համերգներն են:): Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW