×


Ժոռ Մելոյանի եւ Լուսինեի նախահարսանեկան իրարանցումը

Հայկական եւ արտասահմանյան մի շարք տեսահոլովակների եւ գովազդային հոլովակների ռեժիսոր Ժոռ Մելոյանի նշանադրության մասին պատմել ենք: Սիրելիի ծննդյան օրը նշանադրված Ժոռը BRAVO.am-ին հայտնել է, որ հարսանիքն էլ որոշել են իր ծննդյան օրն անել` հունիսի 23-ին.«Այսպես, թե այնպես, այս ամիս պետք է ամուսնանայինք, մտածեցինք` ինչու իմ տարեդարձին չիրականացնենք, որ ավելի շատ հիշվի»:

Ժոռ Մելոյանը` սիրելիի հետ


Զույգն այս օրերին բաժանում է հրավիրատոմսերը, ավարտին հասցնում հարսանիքի նախապատրաստական աշխատանքները.«Հարսի զգեստն Իտալիայից ենք պատվիրել, իսկ իմ կոստյումն այստեղ են կարում: Ի դեպ, ոչ միայն հարսի զգեստն ենք գնել, այլեւ մեր հարսանեկան մեքենան: Առհասարակ, ավտոմոտոյի սիրահար եմ, որոշեցի իմ հավաքածուն ավելացնել եւս մեկով, որը կլինի հարսի եւ փեսայի մեքենան: Այս օրերին այն եւս «պատրաստվում» է հարսանիքին` վերափոխվում է:)»,-պատմել է ռեժիսորը:

Ժոռի եւ Լուսինեի հարսանեկան հրավիրատոմսերն ու տարոսիկները


Ժոռի եւ Լուսինեի հարսանյաց հանդեսին ներկա են լինելու հայտնի երգիչներ ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից: Սակայն այդ ամենի մասին ավելի մանրամասն կպատմենք հարսանեկան նյութում;):

Ժոռ Մելոյանը` սիրելիի հետ


Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW