×


Ժպտացեք, եւ “աստղերն” էլ ձեզ կժպտան :)

Շատերիս մանկության սիրելի “От улыбки хмурый день светлей’’ երգն անչափ խորհրդանշական է այսօրվա համար. ամբողջ աշխարհը նշում է Ժպիտի միջազգային օրը:): Շոու-բիզնեսի նորություններ լուսաբանող մեր կայքում տոնի առիթով ներկայացնում ենք գեղեցիկ ժպիտով հայտնիներին:):

Սիրուշոն


“Սմայլիկ’’ կոչվող ժպտացող դեղին պատկերը չենք էլ նկատում, թե օրը քանի անգամ ենք օգտագործում համացանցից, հեռախոսներից օգտվելիս: Սակայն դեղին ժպիտի ստեղծման պատմությունը քչերը գիտեն: “Սմայլիկ”-ի հեղինակն է Հարվի Բելը: “State Mutual Life Assurance Company of America” ապահովագրական ընկերության աշխատակիցները չեն էլ ենթադրել, որ սկսնակ նկարչին իրենց պատվիրած “ժպիտը” կդառնա երջանկության խորհրդանիշ ամբողջ աշխարհում:

Հարվի Բելը “սմայլիկը” նկարել է 40 րոպեում, իսկ այն ուրախություն է պարգեւում բոլորին արդեն ավելի քան 50 տարի:): Հետագայում ժպտացող այս կերպարը բազմաթիվ “քույրեր եւ եղբայրներ’’ է ձեռք բերել` լացող, տխրող, ծիծաղող, համբուրող…

Այսօր Ժպիտի միջազգային օրն է


Նշենք, որ Բելը, ով չէր գրանցել հեղինակային իրավունքները, կատարած աշխատանքի դիմաց ստացել է ընդամենը 50 դոլար, շատերն էլ օգտագործել են “սմայլիկը”` հեղինակային իրավունքները վերագրելով իրենց: Նկարիչը, ում չի հետաքրքրել հարուստ եւ հայտնի լինելը, այնուամենայնիվ, մի քանի տարի անց  գրանցում է հեղինակային իրավունքները:

Մարդկանց երջանկացնելու իր հնարքից անչափ գոհ Բելի պատվին 1999 թվականից  յուրաքանչյուր հոկտեմբերի առաջին ուրբաթը նշվում է որպես Ժպտալու միջազգային օր:

Բրեդ Փիթը


Հիշեցնենք հայտնի խոսքերը` “ժպտացեք, եւ աշխարհը կժպտա ձեզ”: Առաջարկում ենք դիտել նյութի սկզբում նշված երգի հոլովակն ու ժպտալ… :)

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW