×


Իննա Խոջամիրյանի յուրօրինակ 21-ամյակը

Իննա Խոջամիրյանը դարձել է 21 տարեկան.«Ինչպես մտերիմներս են ասում` արդեն մեծ ու չափահաս աղջիկ եմ, չնայած` վերջին 4 տարին նույնն են ասում»,-BRAVO.am-ի հետ զրույցում կատակել է «Թաքնված սեր» սերիալի դերասանուհին` նշելով, որ այս տարեդարձը շատ է տարբերվել նախորդներից:

Իննա Խոջամիրյանը


«Այս տարի որոշեցի, որ յուրօրինակությունը կկայանա խնջույքի եւ ծիսակարգի բացառմամբ: Նման որոշումն ամենաշատը մայրիկիս անակնկալի բերեց, հատկապես երբ «արգելեցի» անգամ տան պայմաններում պատրաստություն տեսնել. նա չի կարող ոչինչ չանել մեր ընտանեկան տոներին: Չնշելու էական ոչ մի պատճառ չկար, երեւի թե միակ եւ դոմինանտ պատճառն այն էր, որ վերջերս էքզիստենցիալ մտորումներ էին առաջացել` առհասարակ ինչու ենք նշում ծննդյան օրերը, որքանով են ազդում տոնական ռիտուալները տրամադրության ու օրվա լավ ելքի վրա, ու որոշեցի ինքս ինձ վրա էլ փորձել»,-ասել է հոբելյարը:

Կեսգիշերին նրա այցելել է ընկերուհին` նվերով ու անվանական տորթով.«Մայրիկս էլ սեղան գցեց. միեւնույն է` խնդրանքս հաշվի չէր առնվել եւ գաղտնի հասցրել էր պատրաստել իմ ամենա-ամենասիրելի ուտեստները: Մեզ միացան նաեւ քույրս, եղբայրներս»:

Իննա Խոջամիրյանը 21-ամյակը նշել է Տաթեւում


Իննայի համար օրն առանձնացել է արշավով.«Ընկերներս տեղեկացրին, որ որոշել են գնալ քաղաքից դուրս, որովհետեւ շուտով եղանակը կցրտի, իսկ կիրակին միակ օրն է, երբ չենք աշխատում, հարմար է բոլորիս, հավաքն էլ ամենեւին ծննդիս հետ կապ չունի, հատկապես, որ ես նշել չեմ ցանկանում: Առավոտ կանուխ ճանապարհ ընկանք ու օրվա ընթացքում հասցրինք այցելել Արենի, Տաթեւ, Ջերմուկ: Ի դեպ, սրանք այն վայրերն էին, որտեղ դեռ չէի եղել:): Ջերմուկում կանգ առանք ընթրելու, ու ընկերներս անակնկալ կերպով տոնական տորթ բերեցին»:

Տորթի մոմերը փչելիս հոբելյարը միայն մի բանի մասին է մտածել.«Երազանքներ չունեմ ու չեմ երազում տեւական ժամանակ է: 2 տորթի մոմերը փչելիս նույնն եմ մտապահել` ծնողներս, ընտանիքս ու ամենահարազատ մարդիկ առողջ լինեն ու իմ կողքին, ինձ հետ: Մնացած ամեն ինչ` լինի նյութական, բարոյական, կրթական, իրագործելի է, երբ կողքիդ քեզ անշահախնդրորեն սիրող մարդկանց ունես, ովքեր անդադար քաջալերում են քեզ ու դրդում ավելիին հասնել»:

Իննա Խոջամիրյանը 21-ամյակը նշել է Տաթեւում


Այս տարեդարձն Իննան դեռ երկար կհիշի.«Այն բացառիկ էր ոչ միայն նշելու ձեւով ու անակնկալներով, որոնք բազմաթիվ էին, անչափ հաճելի եւ նույնիսկ շարունակվեցին հաջորդ առավոտյան համալսարանում իմ սիրելի ընկեր-համակուրսեցիների կողմից, այլ իմաստապես: Փակագծեր բացել չեմ կարող, անվերջ պիտի խոսեմ: Բացառիկ էր նաեւ այն, որ ծննդյանս տոնը կարգախոս ստացավ: Տաթեւերում (Wings of Tatev) միտք հղացավ, որ օրն անվանեմ Իննայի թեւեր(Wings of Inna): Իհարկե, եզրույթները շատ տարբեր են, բայց կարեւորը` 21-րդ տարեդարձիս «թեւեր ստացա»: Այդ թեւերը տվեցին բոլոր նրանք, ովքեր լցրեցին օրս անգամ 2 տող շնորհավորանքով»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին