×


Ինչ անակնկալ են մատուցել Սիրուշոյին, Սիլվային, Շուշաննային, Լայանային եւ Սյուզիին

Կանանց եւ աղջիկներին նվիրված մեկամսյակն իր լիազորությունների մեջ է:): Հայտնի հայուհիներից շատերն իրենց մարտիության անակնկալներով կիսվել են սոցիալական ցանցերում: Այսպես, օրինակ, Սիրուշոն իր ընտանիքի անդամների լուսանկարներով փաթեթավորված շոկոլադներ է նվեր ստացել երկրպագուներից` նշելով, որ դա ամենաքաղցր նվերն է իր եւ մայրիկի համար:

Սիրուշոն


Շուշաննա Թովմասյանի երկրպագուներից  մեկն էլ գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ նրան անակնկալ է մատուցել դիմանկարի տեսքով: Դերասանուհին շնորհակալություն է հայտնել ինքնատիպ նվերի համար: 

Շուշաննա Թովմասյանի երկրպագուի անակնկալը


BRAVO.am-ը զրուցել է Սիլվա Հակոբյանի, Սյուզի Մելիքյանի եւ Լայանայի հետ` պարզելու, թե ինչպես է անցել այս երգչուհիների տոնական օրը: Սիլվան մեզ հետ զրույցում նշել է.«Բավական տարբերվող օր եմ ունեցել` առանց աշխատանքի: Հարսիկիս հետ գնումների ենք գնացել, հետո էլ` կինոդիտման: Օրս ուրախ, անակնկալներով ու ծաղիկներով լի է անցել: Առաջին ծաղիկներն ինձ նվիրել է հայրիկս, նվերներ եմ ստացել նաեւ եղբորս, քույրիկիս կողմից»:

Սիլվա Հակոբյանը


Սյուզի Մելիքյանն էլ տոնական օրը սկսել է աշխատանքով.«Գեղեցկացրել եմ շատ կանանց եւ աղջիկների, որից հետո մտերիմներով, զույգերով ու հարազատներով հավաքվել ու նշել ենք մեր օրը: Բացի այն, որ բազում շնորհավորանքներ, նվերներ ստացա, հասցրի անակնկալ մատուցել մայրիկիս` նրան գեղեցիկ ծաղիկներ եւ զարդ նվիրելով»:

Լայանան` ամուսնու հետ


Լայանան եւս մարտի 8-ն անցկացրել է աշխատանքային մթնոլորտում.«Եվ երբ տուն վերադարձա, տեսա` ամուսինս ռոմանտիկ ընթրիք է պատրաստել` մոմերով, համեղ ուտեստներով, գինով: Նա չէր մոռացել նաեւ նվերի մասին. իմ սիրելի օծանելիքն էր գնել: Շատ հաճելի անակնկալ էր»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` հայտնիների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW