×


Ի՞նչ անակնկալ է մատուցել Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի ծննդյան տարեդարձին

Երեկ ռեփեր, համատեղությամբ նաեւ դիզայներ Քանյե Ուեսթը դարձավ 34 տարեկան: Ռեալիթի շոուների թագուհի Քիմ Քարդաշյանը անակնկալ էր պատրաստել սիրելի ամուսնու համար:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը


Նախ՝ Քիմը համացանցում լուսանկար տեղադրեց, որում Քանյեն փակված աչքերով սպասում էր իր անակնկալին: Քիչ անց պարզ դարձավ, որ Քիմը վարձակալել է Լոս Անջելեսի ամենահայտնի սպորտային սրահներից մեկը՝ Սթեյփլս կենտրոնն ու հրավիրել ամուսնու ընկերներին՝ բասկետբոլ խաղալու:


Ոչինչ չկասկածող ռեփերը, կարծելով, թե սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիքի է ուղեւորվում, երեկոն անցկացրեց ընկերների, NBA-ի խաղացողների, նաեւ Ջասթին Բիբերի հետ բասկետբոլ խաղալով:

«Շնորհավորում եմ քեզ՝ ամենահիասքանչ ամուսին ու հայր: Դու ամեն օր ոգեշնչում ես ինձ: Դու իրականացնում ես երազանքներդ, ես էլ ուրախ եմ, որ այդ պահերին կողքիդ եմ: Քո սիրտը ոսկուց է»,- թվիթերի իր էջում գրել էր Քիմը:

Քիմ Քարդաշյանի անակնկալը


Անակնկալին մասնակցել է նաեւ երգիչ Ջոն Լեջենդը, ով Քանյեի համար կատարել է «Happy Birthday» երգը: Քիմին աջակցելու էին եկել նաեւ մայրիկը՝ Քրիսն ու քույրերը՝ Քլոե ու Քորթնի Քարդաշյանները, Քայլի Ջենները:

Bravo.am
Աղբյուրը՝ Daily Mail

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW