×


Ի՞նչ առաջարկ են արել Վիկա Մարտիրոսյանին :)

“Ամարաս”-ը համագործակցության առաջարկ է ստացել արտերկրից: Լոնդոնից Երեւան ժամանած “Bro Brothers” անգլիական նախագծի ներկայացուցիչները երեկ հյուրընկալվել են խմբի ստուդիայում եւ պարուհիների հետ զրուցել առաջիկա պլանների մասին:

“Bro Brothers” անգլիական նախագծի ներկայացուցիչները եւ Վիկա Մարտիրոսյանը


“Նրանք “YouTube”-ով դիտել են մեր հոլովակները, hավանել պարային բեմադրություններն ու պարուհիներին եւ համագործակցելու առաջարկ արել”,-BRAVO.am-ին ասել է “Ամարաս”-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը եւ հավելել.“Նրանց պրոդյուսերությամբ կնկարահանվենք տեսահոլովակներում եւ գովազդներում, կլինի համագործակցություն ռեփերների հետ, իսկ ամենակարեւորը` շուտով պայմանագիր կկնքենք, որ մեզ ներկայացնեն միջազգային շուկայում”:

"Bro Brothers”-ը հյուրընկալվել է "Ամարաս”-ի պարի ստուդիայում


Ռեժիսոր Քրիստիան Թունսկին Վիկա Մարտիրոսյանին արդեն առաջարկել է զբաղվել ռեփեր Dr. Alban-ի` Հայաստանում աշնանը կայանալիք համերգի պարերի բեմադրությամբ:

“Bro Brothers” անգլիական նախագծի ներկայացուցիչներից


Նշենք, որ հուլիսի 15-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կկայանա “Ամարաս” պարի խմբի հերթական հաշվետու համերգը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Տատա Իսկանդարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW