×


Ի՞նչ առիթով է Անի Քրիստին աշնանը վերադառնում Երեւան :)

Անի Քրիստին նախորդ տարեվերջին BRAVO.am-ին հայտնեց, թե ինքն իրեն խոստացել է 2014 թվականին իր ստեղծագործական կյանքը դարձնել անմոռանալի, եւ այդպես էլ վարվում է:): “Դե, ասա”, “Հավատա”, “Hey You” տեսահոլովակները ներկայացնելուց հետո մայիսի 15-ին երգչուհին ելույթ է ունեցել ամերիկաբնակ հանդիսատեսի առջեւ:

Անի Քրիստին


Լոս Անջելեսի “Ալեքս” թատրոնում տեղի ունեցած մենահամերգով Անին նշանավորել է իր բեմական գործունեության 15-ամյակը: “Սիրո զգացումներ” խորագրով երեկոյին նա կատարել է 23 երգ.“Այս կյանքում ամեն ինչ սիրո միջոցով է արվում: Սիրով եւ նվիրումով էի պատրաստվել համերգին, որը սպասվածից լավ անցավ: Խնդիրներից խուսափելու համար նախապատրաստական աշխատանքները սկսել էինք ամիսներ առաջ: Այդ ընթացքում կողքիս էին իմ բարեկամները, ընկերներն ու հարազատները”:

Անի Քրիստին մենահամերգով է հանդես եկել "Ալեքս" թատրոնում


Երգչուհին մեզ հետ զրույցում անկեղծացել է, թե մինչ բեմ դուրս գալը հուզիչ րոպեներ է ապրել, սակայն անհանգստությունը ելույթի ընթացքում անհետացել է.“Սա հաջող մեկնարկ էր: Սիրվեցի ամերիկաբնակ հայերի կողմից եւ արդարացրի ինձ հավատացող մարդկանց հույսերը”:

Անի Քրիստին մենահամերգով է հանդես եկել "Ալեքս" թատրոնում


Ի դեպ, Անի Քրիստին անակնկալ ունի նաեւ Հայաստանում բնակվող երկրպագուների համար:  Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նախատեսում է աշնանը մենահամերգով հանդես գալ Երեւանում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW