×


“Ի՞նչ են ուզում տղամարդիկ”

Ապրիլի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացվել է Գերնիի “Ի՞նչ են ուզում տղամարդիկ” պիեսի համանուն ներկայացումը, որի ռեժիսորն է Օլգա Շվեդովան: Կատակերգության գլխավոր դերերում հանդես են գալիս լատվիացի դերասան  Իվար Կալնինշը, ռուս դերասաններ Ելենա Վորոբեյը, Միրոսլավա Կարպովիչը եւ Դմիտրի Մալաշենկոն:

Դերասաններ Իվար Կալնինշը եւ Միրոսլավա Կարպովիչը


Թատերախումբը Երեւան է ժամանել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հրավերով: Կոմեդիայի սյուժետային հիմքում ընկած է սերը,  “ի՞նչ է ուզում տղամարդը” հավերժական հարցն ու կին-տղամարդ փոխհարաբերությունների զարգացումը: Գործողությունների “էպիկենտրոնում” տղամարդն է:

Նախքան ներկայացումը թատերախմբի անդամները  հանդիպել են հայ լրագրողներին, խոսել ներկայացման մասին ու փորձել պատասխանել ի՞նչ են ուզում տղամարդիկ եւ ի՞նչ են ուզում կանայք հարցերին:):

Միրոսլավա Կարպովիչը


Լատվիացի դերասան Իվար Կալնինշի կարծիքով` ներկայացման սյուժեն արդիական է եւ հատուկ բոլոր ազգերին: Իսկ գլխավոր հերոսուհի Ելենա Վորոբեյի խոսքով` “տղամարդն ուզում է իրեն Աստված գալ, իսկ նրան երկրպագողը ցանկալի է, որ կինը լինի, հակառակ դեպքում տղամարդը կփնտրի այնպիսի մեկին, որը կսիրի ու կգնահատի իրեն”: Վորոբեյը նշել է, որ կանանց պես, տղամարդիկ եւս սեր են ուզում: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ են ուզում կանայք` նա պատասխանել է. “Անկախ ամեն ինչից, շարունակել կին մնալ…”:

Դմիտրի Մալաշենկոն “Ի՞նչ են ուզում տղամարդիկ” ներկայացմանը


Վորոբեյն ասել է, որ երեկոն իր համար պատասխանատու է, քանի որ միշտ երազել է գլխավոր դեր խաղալ: Խոսելով երեւանյան հանդիսատեսից եւ ակնկալիքներից` թատերախումբը նշել է, որ ամեն ինչ պարզ կլինի ներկայացման ավարտին հնչած ծափերից, իսկ ծափերը բավական բուռն էին:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
 

Կարդալ ավելին

Quality Sign BW