×


Ի՞նչ է բացահայտել Մաշա Մնջոյանն Ավստրալիա մեկնելիս

Մաշա Մնջոյանը 15 օրով մեկնել էր Ավստրալիա, իսկ առիթը Սիդնեյի հայերի համար կազմակերպված համերգներին ելույթ ունենալն էր: “Հայաստանի ձայնը” նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողը շրջագայել է Ֆորշի եւ գյումրեցի ժողովրդական երգիչ Մուրադ Մալխասյանի հետ:

Մաշա Մնջոյանը


“Նրանք ճանապարհի լավ ընկերներ են: Ինձ դստեր նման էին վերաբերվում, հետեւում էին, որ ոչ մի խնդիր չունենամ: Մեկնելու հրավերը ստացել էինք Սփյուռքի նախարարությունից: Հայերը մեզ սպասվածից ավելի ջերմ ընդունեցին, հաճելիորեն զարմացած էի, որ շատերը “Հայաստանի ձայն”-ից ինձ ճանաչում էին: Նրանց համար երգել եմ ինչպես հայրենասիրական, այնպես էլ միջազգային հիթեր, հատկապես Զարուհի Բաբայանի “Շալախո” երգը շատ ջերմ ընդունեցին”,-BRAVO.am-ին պատմել է երգչուհին:

Մուրադ Մալխասանը, Մաշա Մնջոյանը եւ Ֆորշը


19-ամյա Մաշան Ավստրալիա մեկնելիս բացահայտել է, որ այնտեղ ապրում են իր հեռավոր ազգականները, որոնց տանն էլ բնակվել է.“Տեղյակ չէի, որ մեր բարեկամներն այնտեղ են ապրում, որովհետեւ երկրաշարժից առաջ են տեղափոխվել: Նրանց շնորհիվ հասցրի շատ վայրերում լինել, ամենաբարձր կետից հիանալ քաղաքի գեղեցիկ տեսարանով: Հաճույքով կրկին կվերադառնամ Սիդնեյ: Ավստրալիան, կարծես, Եվրոպայի ու Ամերիկայի լավ միախառնում լինի. էկզոտիկ բնությամբ ու կենդանիներով երկիր է, չնայած` փողոցներում կենգուրուներ չկան, նրանց հանդիպեցի միայն կենդանաբանական այգում:)”:

Մաշա Մնջոյանը` Սիդնեյի կենդանաբանական այգում


Վերադառնալով Երեւան` նա օրերս ներկա է գտնվել Սոնայի եւ Քեւին ՄքՔոյի ակումբային համերգին, ինչպես նաեւ այս օրերին մասնակցում է ամանորյա ծրագրերի նկարահանումներին եւ լրացնում է Երեւանի կոնսերվատորիայում բաց թողած դասերը:

BRAVO.am
Լուսանկարները` Մաշա Մնջոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին