×


Ինչ է կատարվել «Ֆուլ Հաուս»-ի նկարահանման հրապարակում :)

«Ֆուլ Հաուս» սիթքոմի չորրորդ եթերաշրջանի առաջին սերիաներն արդեն իսկ նկարահանվել են: Օրերս BRAVO.am-ը հնարավորություն է ունեցել լուսանկարել հումորային նախագծի աշխատանքային ընթացքը:

Անի Երանյանը, Արմեն Պետրոսյանը եւ Արփի Գաբրիելյանը


Նկարահանման հրապարակում էին սիթքոմի գրեթե բոլոր դերակատարները`  Միհրան Ծառուկյանը, Անի Երանյանը, Արփի Գաբրիելյանը, Գրիգոր Դանիելյանը, Մարջան Ավետիսյանը, Գարիկ Սեփխանյանը եւ նորեկներից Մարինկա Խաչատրյանը, տիրում էր աշխույժ մթնոլորտ, բոլորը պատասխանատվությամբ էին մոտենում իրենց խաղին` չզլանալով զվարճալի կերպով հանդես գալ նաեւ մեր ֆոտոխցիկի առջեւ: 

Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, ոչ միայն հետեւում էր նկարահանման ընթացքին, այլեւ այս եթերաշրջանում եւս հանդես է գալիս որպես դերասան` մարմնավորելով Սերգեյին:

Մարինկա Խաչատրյանը եւ Գրիգոր Դանիելյանը


«Ֆուլ Հաուս»-ի նոր սերիաներին հեռուստադիտողները հնարավորություն կունենան հետեւել մարտի 14-ից: Մենչը մեզ հետ դեռ նախորդ զրույցում պատմել էր, թե ինչ զարգացումներ են սպասվում այս եթերաշրջանում.«Տղաները եւ աղջիկներն այլեւս տունը կիսելու խնդիր չեն ունենա: Նոր լուծումներ կլինեն` պահպանելով, իհարկե, նախագծի ողջ պատմությունը: Մարինկան կմարմնավորի Տաթեւի քրոջը, ով Ստեփանակերտից եկել է Երեւան ու սովորում է Բրյուսովի անվան համալսարանում, իսկ Գեւորգ Մարտիրոսյանի մարմնավորած կերպարը նրա ընկերն է ու կուրսի միակ տղան»:

Արմեն Պետրոսյանը եւ Մարջան Ավետիսյանը


Ինչ վերաբերում է Թամարայի կերպարին, Մենչը նշել է.«Նախորդ եթերաշրջանի վերջին սերիայում մենք արդեն տեղեկացրել ենք, որ նա տեղափոխվում է իր տուն, պապիկից շատ մեծ ժառանգություն է նվեր ստացել, որն էականորեն փոխել ու այլ լուծումներ է տվել կերպարին»:

Գրիգոր Դանիելյանը


Նշենք, որ թեեւ առաջիկայում դերասանական խումբը հյուրախաղերով կմեկնի Եվրոպա, սիթքոմի նոր եթերաշրջանը կցուցադրվի առանց դադարների: Ի դեպ, նրանք պատրաստվում են համերգով հանդես գալ նաեւ Երեւանում: 

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին