×


Ի՞նչ է կատարվել “Եվրատեսիլ 2013”-ի 2-րդ կիսաեզրափակչի ետնաբեմում

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ “Եվրատեսիլ 2013”-ում Հայաստանի ներկայացուցիչ “Dorians”-ն անցել է մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա վաղը` մայիսի 18-ին: Ռոք-խումբը ելույթ կունենա 12-րդ համարի ներքո:

Dorians ռոք-խումբը Շվեդիայում


Կիսաեզրափակչում ելույթից առաջ “Dorians”-ն, իհարկե, փոքր-ինչ լարված է եղել, սակայն միեւնույն ժամանակ` վստահ իր ուժերի վրա.“Մենք ուժեղ ենք, այդ իսկ պատճառով էլ վստահ, որ շատ լավ ենք ելույթ ունենալու”,-բեմ բարձրանալուց րոպեներ առաջ BRAVO.am-ին ասել են տղաները:

Ելույթի առաջին վայրկյաններից “Կանաչ սենյակում” մերոնց ամենից ոգեւորությամբ ընդունել են Լատվիան ներկայացնող “PeR” խմբի տղաները, որոնք վեր են կացել ու սկսել պարել “Lonely Planet”-ի ներքո:):

Էդգար Սահակյանը


“Կարծում եմ` սա առաջին դեպքն է, երբ այլ երկրի ներկայացուցիչն այս կերպ ոգեւորում է մեկ այլ երկրի ներկայացուցչին”,-մեզ հետ զրույցում նշել է խմբի անդամներից Էդմունդս Ռասմանիսը.“Մենք իրոք շատ ենք հավանել “Dorians” խումբը, որի կազմում իրական երաժիշտներ են”:

Ելույթից անմիջապես հետո “Dorians”-ի` սոցիալական ցանցերում գրանցված պաշտոնական էջերում ստացվել են մի քանի տասնյակ հաղորդագրություններ, այդ թվում` բացասական ոչ մի արձագանք:

Dorians-ը “Եվրատեսիլ 2013”-ի եզրափակչում է


Այն պահին, երբ սկսել են հայտնել եզրափակչում հայտնված երկրների անունները, լարվածությունը հայաստանյան պատվիրակության շրջանում ավելի է աճել, սակայն խորհրդանշական թիթեռնիկի վրա եռագույնը տեսնելուն պես այն փոխարինվել է անբացատրելի ուրախությամբ, հենց այդ ուրախության պահերից որոշ հատվածներ էլ տասնյակ հազարավոր հեռուստադիտողներ տեսել են իրենց  հեռուստաէկրաններին:

“Dorians”-ի մեներգիչ Գոռ Սուջյանն ասել է` էմոցիաներն այնքան շատ են, որ չի կարողանում շարադրել իր մտքերը.“Ուզում եմ պարզապես շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են մեր օգտին, եւ, իհարկե, Թոնի Այոմիին իր աջակցության համար”:

Գոռ Սուջյանը


Ի դեպ, կիսաեզրափակիչ փուլից առաջ տղաներին հաջողություն էր մաղթել ինչպես “Black Sabbath” խմբի լեգենդար կիթառահար եւ Հայաստանի երվրատեսիլյան “Lonely Planet” երգի համահեղինակ Թոնի Այոնին, այնպես էլ “Deep Purple”-ի վոկալիստ, ռոք-աստղ Իէն Գիլանը, ինչը մերոնց, իհարկե, շատ էր ոգեւորել:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը “Եվրատեսիլ 2013”-ում/
Լուսանկարները` eurovision.tv-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW