×


Ի՞նչ է պակասում Սարգիս Գրիգորյանին լիովին երջանիկ լինելու համար

Դեկտեմբերի 19-ը Սարգիս Գրիգորյանի համար եղել է անակնկալներով եւ շնորհավորանքներով լի: Դերասանը երեկ դարձել է 35 տարեկան: Հոբելյարին կեսգիշերին առաջինը շնորհավորել է սիրելի կինը` Մանոն, հետո դուստրերն են ցուցադրել մի տեսանյութ, որտեղ հայրիկի համար կատարում են “Ծնունդդ շնորհավոր” երգը:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները` դուստրերի հետ


“Անակնկալն ինձ անչափ հուզեց, հասկացա, որ նրանք արդեն հասկանում են օրվա կարեւորությունը: Մանոն էլ ողջ գրասենյակը փուչիկներով եւ բարեմաղթանքներով էր զարդարել: Ամենամեծ նվերը համարում եմ փոքրիկներիս պաչիկներն ու արտասանած բանաստեղծությունները”,-BRAVO.am-ին ասել է Սարգիսն ու հավելել, որ տոնական օրն անցկացրել է ընտանիքի հետ:

Նրա խոսքով` միշտ սիրել է ընկերների հետ նշել ծննդյան տոները, սակայն այս անգամ բավական հագեցած աշխատանքային գրաֆիկ ուներ.“Բացի այդ, մի տեսակ տխուր եմ: Երեւի նրանից է, որ զգում եմ` կամաց-կամաց էլ երիտասարդ չեմ”:

Մանո եւ Սարգիս Գրիգորյանները


Դերասանը հիշել է նախորդ տարեդարձը.“Որոշված էր այն տոնել ընտանեկան մթնոլորտում, սակայն առավոտյան բանակիս ընկերների հետ հանդիպումը փոխեց ամեն ինչ: Միասին լավ ուրախացանք եւ երբ տուն վերադարձա, այլեւս ի վիճակի չէի նշել նաեւ ընտանիքիս հետ: Նրանք առանց ինձ տոնեցին:)”:

Տոնական տորթի մոմերը փչել են հոբելյարի դուստրերը, իսկ ինքն այդ պահին երազանք է մտապահել, որ նրանց միշտ առողջ ու երջանիկ տեսնի: Մեզ հետ զրույցում Սարգիսն անկեղծացել է` ասելով, որ իրեն լիակատար երջանկության համար այժմ ապագա որդին է պակասում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սարգիս Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին