×


Ի՞նչ ընդհանրություններ ունեն Ռիհաննան ու արքայադուստր Դիանան

“Sunday Times”-ն այս ամիս յուրօրինակ կոլաժ է տպագրել, որն իրենից ներկայացնում է երգչուհի Ռիհաննայի եւ արքայադուստր Դիանայի կիսադեմերի համադրություն: “Արքայադուստրն ու շոուների աղջիկը” վերնագրով հոդվածում ամսագիրը Ռիռիին բնորոշել է որպես նոր Դիանա:

“Sunday Times” ամսագրի շապիկը


Իսկ ի՞նչ ընդհանրություններ ունեն շոու-բիզնեսի ներկայացուցիչ, մերկ լուսանկարվելու ու խենթությունների սիրահար Ռիհաննան եւ արքայական ընտանիքի ներկայացուցիչ, “սրտերի թագուհի”, վաղաժամ մահացած Դիանան: Հոդվածագրի պատասխանը հետեւյալն է. “Նրանք երկուսն էլ կարողանում են սիրախաղի մեջ մտնել մամուլի հետ: Դիանան, ինչպես Ռիհաննան, օգտագործում էր իր լուսանկարները նախկին սիրելիից վրեժխնդիր լինելու համար”:

Ռիհաննան եւ արքայադուստր Դիանան


Ճիշտ է` երկու կանայք էլ անհաջող սիրավեպեր են ունեցել հայտնի տղամարդկանց հետ. Դիանան` արքայազն Չարլզի, Ռիհաննան` երգիչ Քրիս Բրաունի, երկուսն էլ մեծ ճանաչում ունեն, երկուսն էլ հայտնիության գագաթնակետին են, բայց համեմատությունն, այնուամենայնիվ, անտեղի է, քանի որ զարմանալի չէ, որ պապարացիները եւ ոչ միայն հետաքրքրված են նրանց լուսանկարելով, բացի այդ, Ռիհաննայի տեղում կարող էր հայտնվել մեկ այլ մեգաաստղ:

Արքայադուստր Դիանան եւ երգչուհի Ռիհաննան


Երգչուհին նշել է, որ անբացատրելի զգացում է ունեցել` սեփական դիմանկարը տեսնելով արքայադուստր Դիանայի դիմանկարին միախառնված. “Որոշ ժամանակ առաջ ինձ նույնիսկ չէին ճանաչում ու չգիտեին անունս, իսկ այսօր կոլաժներ են պատրաստում… Կյանքը հիասքանչ է, եթե ինքդ թույլ ես տալիս, որ այդպիսին լինի”: 

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Sunday Times

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW