×


Ի՞նչ նպատակով է Իվետա Մուկուչյանը մեկնել Նյու Յորք

‹‹Եվրատեսիլ 2016››-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն այժմ Նյու Յորքում է եւ ամենայն հավանականությամբ ներկա կգտնվի Նյու Յորքում անցկացվող հեղինակավոր նորաձեւության շաբաթին: Ինչպես հայտնում է Wiwibloggs-ը, ‹‹մինչ Իվետան սպասեցնում է ամբողջ աշխարհին իր եվրատեսիլյանը երգը ներկայացնելու հարցում, զուգահեռաբար քայլեր է անում համաշխարհային նորաձեւության աշխարհում››:

Իվետա Մուկուչյանը


Wiwibloggs-ի աղբյուրների փոխանցմամբ՝  Իվետա Մուկուչյանը ներկա է գտնվելու նյույորքյան նորաձեւության շաբաթվա ընթացքում անցկացվող հանդիպումների: ‹‹Մենք գիտենք, որ ինչ էլ հագնի Իվետան, տպավորիչ է լինելու, սակայն դեռեւս գաղափար չունենք, թե ինչ է նա անելու››,- հաղորդում է կայքը:

Իվետա Մուկուչյանը


Wiwibloggs-ը հրապարակման վերջում հիշեցրել է, որ Իվետան մրցույթի ֆավորիտներից է եւ վստահություն հայտնել, որ նա ուշադրության կենտրոնում կլինի նաեւ Նյու Յորքում՝ նորաձեւության ասպարեզում:

BRAVO.am
Աղբյուրը` Wiwibloggs

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին