×


Ինչ պայմաններում է նկարահանվել Գուրգեն Դաբաղյանի նոր տեսահոլովակը

Գուրգեն Դաբաղյանը BRAVO.am-ին հայտնել է, որ շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի` նկարահանված «Հայն է գալիս» հայրենասիրական երգի հիման վրա.«Հեղինակն Արցախյան ազատամարտում զոհված Արտակ Օհանյանն է (Գուսան): Պատահական համացանցում արխիվային տեսանյութ գտա` արված 90-ականների պատերազմի շրջանում, որտեղ նա կատարում է այս երգը, եւ շատ ափսոսացի, որ հետագայում ոչ ոք չի երգել: Որոշեցի ինքս կատարել` գործիքավորումն ու միքսը վստահելով Գարեգին Առաքելյանին»:

Գուրգեն Դաբաղյանի «Հայն է գալիս» տեսահոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Արարատի լանջին, ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը, իսկ մոնտաժն արել է Արամայիս Հայրապետյանը.«Երգը նվիրված է Մասիսին, կրկներգն է` «Զարթնիր, Մասիս, հայն է գալիս…»»,-նշել է երգիչը եւ հավելել.«Հատվածներ կան, որ երգում են զինվորներն ու երիտասարդները, մի հատվածում էլ հորեղբայրս` Գեւորգ Դաբաղյանը, դուդուկ է նվագում»:

Գուրգեն Դաբաղյանի «Հայն է գալիս» տեսահոլովակի նկարահանումներին


Գուրգենի խոսքով` ամենադժվարը կիզիչ արեւի ներքո աշխատելն էր.«Անտանելի շոգ էր, արեւը վառում էր, ու հետո երկար ժամանակ գլխացավ ունեինք: Տեքստին համահունչ պարզ հոլովակ ենք նկարահանել. երիտասարդ աղջիկներն ու տղաները սեղանի շուրջ կենաց են ասում, երգում են` այդ կերպ փոխանցելով իրենց հայրենասիրությունն ու ոգին»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գուրգեն Դաբաղյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին