×


Ի՞նչն է կապում Մերի Մակարյանին եւ Սամվել Գրիգորյանին

Մինչ Մերի Մակարյանի երկրպագուները եւ ոչ միայն քննարկում են սերիալային այս դերասանուհու` հարսանեկան զգեստով լուսանկարները, նա իր “ֆեյսբուքյան” պաշտոնական էջում նոր ֆոտոշարք է տեղադրել, որոնցում շոումեն Սամվել Գրիգորյանի հետ է, կան գրկախառնության տեսարաններով պատկերներ:):

Մերի Մակարյանը եւ Սամվել Գրիգորյանը


Վերոնշյալ լուսանկարները չեն ուղեկցվում Մերի Մակարյանի կողմից որեւէ մեկնաբանությամբ, իսկ Սամվելը Գրիգորյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ դերասանուհու հետ ֆոտոշարքն իրականացվել է “MIX” ամսագրի նախաձեռնությամբ. “Դրանցից մեկը լինելու է ամսագրի շապիկին, իսկ մնացած լուսանկարներն էլ ուղեկցվելու են իմ եւ Մերիի հետ հարցազրույցով”:

Սամվել Գրիգորյանը եւ Մերի Մակարյանը


Շոումենի խոսքով` ամսագիրն իրենց համատեղ լուսանկարելու եւ հարցազրույց անցկացնելու որոշում է կայացրել, քանի որ վերջին շրջանում ինքն ու Մերին հաճախ են համագործակցում.“Կարելի է ասել, որ մեր համագործակցությունը սկսվել է մոտ մեկուկես տարի առաջ ու մինչ օրս շարունակվում է”:

Մերի Մակարյանը եւ Սամվել Գրիգորյանը


Սամվել Գրիգորյանի կարծիքով` նոր լուսանկարներն այլ բնույթի բուռն քննարկումների առիթ չպետք է տային, քանի որ “իր եւ Մերիի միջեւ տարիքային մեծ տարբերություն կա”:

BRAVO.am
Լուսանկարները` “Mix” ամսագրի, BRAVO.am-ի, Գագիկ Հարությունյանի եւ Մերի Մակարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW