×


Ի՞նչն է կապում Մայա Պողոսյանին, Նիքոլ Քիդմանին, Կարլա Բրունիին եւ Ջանեթ Ջեքսոնին:)

Ո՞վ է հորինել այն կարծրատիպը, որ տղամարդը պետք է կնոջից բոյով լինի: Այսօր ներկայացնելու ենք արական սեռի այն ներկայացուցիչներին, որոնց զուգընկերուհիները կամ կանայք ավելի բարձրահասակ են, ովքեր ընդհանրապես չեն անհանգստանում այդ առիթով, այլ հակառակը` հպարտանում են:):

Հովհաննես Ազոյանը կնոջ` Մերիի հետ


Հայկական շոու-բիզնեսի հայտնի զույգերից Հովհաննես Ազոյանի եւ Մերիի հասակների տարբերությունը  բավական մեծ է, ինչն այնուամենայնիվ չի խանգարում ամուսիններին ներդաշնակ լինել իրար հետ:

Մայա Պողոսյանն ու Ավետիս Խախամյանը


Գեղեցկուհի Մայա Պողոսյանը եւս “առիթը բաց չի թողնում” ընդգծել իր եւ ամուսնու` Ավետիս Խախամյանի հասակային տարբերությունը` էլ ավելի բարձրակրունկ կոշիկներ կրելով;):

Թոմ Քրուզն ու Քեթի Հոլմսը


Թոմ Քրուզին մշտապես բարձրահասակ կանայք են ուղեկցում: Դերասանի նախկին կինը` Նիքոլ Քիդմանը, եւ ներկայիս կինը` դերասանուհի Քեթի Հոլմսը, բավական բարձրահասակ են: Նշենք, որ Թոմն էլ 170սմ հասակ ունի: Ի դեպ, Նիքոլ Քիդմանի հասակը 180 սմ է: Դերասանուհու այժմյան ամուսինը` երաժիշտ Քեյթ Ուրբանը, կնոջը զիջում է 2 սմ-ով:):

Ջորջ Քլունին ու Սթեյսի Քեյբլերը


Ջորջ Քլունին էլ է բավական բարձրահասակ` 180սմ: Սակայն դերասանի նոր սիրեցյալը` Սթեյսի Քիբլերն իրենից 3սմ-ով բոյով է: Տիկնոջ բարձրակրունկ կոշիկներն էլ ավելի են ընդգծում զույգի հասակային տարբերությունը:

Կարլա Բրունին ու Նիկոլա Սարկոզին


Նիկոլա Սարկոզիին կարելի է ցածրահասակ տղամարդ անվանել. Ֆրանսիայի նախագահը 168սմ հասակ ունի: Իսկ ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունիի հասակը 175 սմ է:): Ի դեպ, Կարլան հիմնականում ցածրակրունկ կոշիկներ է կրում:


Հասակով “զիջող” մյուս տղամարդկանց եւ նրանց զուգնընկերուհիների լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ` չմոռանալով քվեարկել ամենաներդաշնակ զույգի օգտին:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի,  Հովհաննես Ազոյանի եւ Մայա Պողոսյանի անձնական արխիվներից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW