×


Ինչով է տարբերվել Յանա Դանիելյանի 28-ամյակը

Յանա Դանիելյանը դարձել է 28 տարեկան: Հաղորդավարուհին BRAVO.am-ին ասել է, որ այս տարի տարբերվող տարեդարձ է ունեցել.«Ոչինչ չէի պլանավորել` տեսնելու, թե ինչպես կանցնի օրս: Շատ լավ սկսվեց. կեսգիշերին մեր ընկերներն ու հարազատները եկան շնորհավորելու, եւ միասին սկսեցինք տոնական օրը»:

Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանը


Սուրեն Փահլեւանյանը մինչ կեսգիշեր է շնորհավորել սիրելի կնոջն ու հանձնել նվերը.«Նա ինձ համար օծանելիք էր գնել, ծաղիկներ ու շամպայն, որ միասին նշեինք»,-պատմել է հոբելյարը:

Պարզում է` այս անգամ Յանան տոնական մեծ տորթ չի ունեցել.«Խմորեղենի կտորներ էին: Մեր ընկերներն էլ` Գագոն, Լիդիան եւ Վահագնը, ձմերուկի վրա էին մոմեր շարել: Իսկ նախորդ տարիներին միշտ մի քանի տորթ էի ունենում, բայց քանի որ քաղցրակեր չեմ, դրանք մեծ մասը մնում էր: Այս տարի ամեն ինչ տարբեր է. կարծում եմ` 28-ամյակս յուրահատուկ ու լավ եմ սկսել»:

Փոքրիկ Ադելի նվերը մայրիկին


Հաղորդավարուհին նշել է, որ շնորհավորանքներ է ստացել նաեւ այնպիսի մարդկանցից, որոնցից վաղուց լուր չուներ.«Աղջիկս` Ադելը, կեսգիշերին չէր էլ հասկացել, որ տարեդարձս է, եւ առավոտյան հարցրեց, թե ինչու էին այդ ուշ ժամին հյուրեր եկել: Երբ իմացավ, տխրեց, գնաց իր սենյակ: Որոշ ժամանակ անց ինձ շնորհավորեց իր ձեռքով պատրաստած բացիկով. ինձ է նկարել ծովի ափին:): Օրվա ընթացքում էլ պարբերաբար ծաղկեփնջերի ծաղիկները պոկում ու նվիրում էր»:

Տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքի մասին խոսելիս Յանան ասել է. «Չեմ էլ ցանկանա երազանք պահել ու այն իրականանա: Իմ ցանկությունները նույնն են` ընտանիքիս հետ լինեմ, առողջ լինենք, հաջողակ, իսկ նպատակներս ու ցանկություններս ընթացքում իրագործվում են»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Յանայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW