×


Ինչու Եվան ապտակեց Մարինկային. դերասանուհիներն` իրենց հարաբերությունների մասին

Հեռուստադիտողն ավելի քան 3 ամիս հետեւում է «Շանթ»-ի «Փոխնակ մայրը» սերիալի զարգացումներին` գլխավոր կերպարների` Էլենի եւ Սոնայի խորացող թշնամությանը: BRAVO.am-ի հետ զրույցում աղջիկներին մարմնավորող Եվա Բաղդասարյանն ու Մարինկա Խաչատրյանն անկեղծացել են տեսախցիկի հակառակ կողմում իրենց հարաբերությունների մասին, նաեւ հետաքրքիր որոշ միջադեպեր պատմել նկարահանման հրապարակից:

Մարինկա Խաչատրյանը եւ Եվա Բաղդասարյանը


Եվայի խոսքով` իր համար ոչ միայն հեշտ է բացասական կերպար մարմնավորել, այլ նաեւ հետաքրիր: Բարի, համեստ դերերն իրեն հետաքրքիր չեն եւ միշտ ցանկացել է լինել «կինոյի չար աղջիկը»:):

«Եթե բացասական է հերոսդ, պետք է այնպես արդարացնես նրան, որ մարդկանց մոտ միանգամից միտք առաջանա` ուրեմն այս աղջիկը պատճառ ունի կամ ցավ սրտում, դրա համար էլ այդպես է վարվում: Ճիշտ է` կան բաներ, որոնց ես համաձայն չեմ եւ իրական կյանքում չէի անի, բայց ինձ թվում է, որ Էլենի իրավիճակում հայտնված յուրաքանչյուր աղջիկ ձեռքերը ծալած չէր նստի»,-ասել է դերասանուհին եւ հավելել, որ շատ արձագանքներ է լսում իր խաղի վերաբերյալ: Հիշում է`մի անգամ հյուր էր գնացել, երբ մեկը մոտեցել ու ասել է.«Խելոք, համեստ աղջիկ ես, սերիալում ինչո՞ւ ես լաչառ»: Ուրախ է, որ հեռուստադիտողը հավատում է իր խաղին:

Եվան եւ Մարինկան` «Փոխնակ մայրը» սերիալի նկարահանումներին


Թ՛ե Եվան, թե՛ Մարինկան նշել են, որ սերիալում հակառակորդներ, սակայն կադրից դուրս ընկերուհիներ են: Եվան վստահեցրել է, որ իրենց միջեւ ոչ մի կոնֆլիկտ չի եղել եւ չի կարող լինել:

Թեեւ տեսարաններում միասին հաճախ չեն նկարահանվում, այնուամենայնիվ, մի դրվագ երբեք չեն մոռանա.«Փորձ էինք անում, որպեսզի Եվան ինձ հանկարծ շատ ուժեղ չապտակի: Վերջում, երբ եւս մեկ անգամ փորձեցինք, նա պատահմամբ շատ ուժեղ հարվածեց: Անսպասելի էր մեզ համար: Տեսարանն ավարտելուց հետո սկսեցինք ծիծաղել կատարվածի վրա»,-ասել է Մարինկան, Եվան էլ հավելել է, որ նման տեսարանների ավարտից հետո մոտենում եւ գրկում է խաղընկերուհուն.«Ինչ արած, ֆիլմ է, ամեն ինչ պատահում է»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Եվայի եւ Մարինկայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին