×


Ինչու Հայաստանում Sex-Shop չկա

Իսկ Հայաստանը կարիք ունի՞ sex-shop-ի: Իսկ ինչպե՞ս կամ ինչո՞ւ լինի որ: Իսկ եթե լինի, օգտվելո՞ւ են: Այս հարցերը միանգամից բուսնում են Հայաստանի դեպքում, քանի որ մեզ մոտ նույնիսկ sex բառն է մի տեսակ իրարանցում առաջացնում, ուր մնաց, թե sex-shop-ը:

Հնում մարդիկ կարծում էին, որ քնքուշիկ կանայք դառնում են չար ու անողոք, եթե չեն զբաղվում սեքսով (հըմմ, ով էլ կասկածեր): Առաջին անգամ սա ձեւակերպեց հանրահայտ Հիպոկրատը՝ առաջարկելով “հիստերիա” տերմինը (utera բառից, հին հունարենով՝ արգանդ): Իսկ արդեն 18-րդ դարում կանայք պարբերաբար այցելում էին իրենց թերապեւտին` օրգազմի հասցնելու պահանջով: Ըըը.. եւ սա սովորական երեւույթ էր, ավելին` համարվում էր զուտ բժշկական միջամտություն: 

Էրոտիկ աքսեսուարներ

Զգո՞ւմ եք, նշմարվում են sex-shop-ի մշտական բնակչի` վիբրատորի ստեղծման նախադրյալները: 1911-ին հոգեթերապեւտ Ջոն Քյուն հորինեց կլորավուն ծայրով, հոսանքից սնվող մի հարմարանք, որն անվանվեց «Փրկություն տղամարդկային անուշադրությունից»: Այսօր աշխարհում սեքսի պակասից հիստերիայի մեջ կարող են ընկնել երեւի թե միայն այն կանայք, ում վիբրատորի մարտկոցն է սպառվել: Սա` աշխարհում, իսկ այ Հայաստանում.. Խեղճ Հայաստան, ավելի ճիշտ` խեղճ աղջիկներն ու կանայք Հայաստանում (տղամարդկանց ինքնաբավարարումը սեփական «ձեռներեցությամբ» կա ու կա):

Կարծես թե հասկանալի է դառնում, թե ինչու ենք այդքա՜ն հաճախակի հանդիպում  սեռահասուն, բայց, մեղմ ասած, անհանգիստ իգական նմուշների փողոցներում, տրանսպորտում, բանկերում, սոցցանցերում, ուսուցչուհիների, նույնիսկ հոգեբանների ու բժիշկների շրջանակներում: Միգուցե դա նրանից է, որ sex-shop չկա՞ Հայաստանում: Բայց դժվար թե ամեն ինչ այդքան պարզ լիներ: 

Բոլորը կհիշեն Երեւանում կարծես թե առաջին sex-shop-ը, որը բացվեց 7 տարի առաջ եւ անմիջապես էլ քոռուփոշման փակվեց: Դե ինչպե՞ս կարող էր չփակվել: Փորձեմ սեգմենտավորել ազգաբնակչությունը` ըստ sex-shop-ից օգտվելու հավանականության:

1.Սեռահասունների մեծ մասը (մոտ 70-80%) մշուշոտ սկզբունքներ ունի սեռական կյանքում: Լայն տարածում ունեն  25-ն անց կույս աղջիկները: Տղաների մի ստվար զանգված սեռական խրոխտ փորձ է համարում մարմնավաճառների հետ կասկածելի որակի սեքսը մինչեւ ամուսնանալը: Բազմաթիվ կանայք գաղափար չունեն, որ գոյություն ունի ծլիկ, կան վագինալ եւ ծլիկային օրգազմներ, որոնցից ԿԱՐԵԼԻ Է  օգտվել: Անիմաստ է անդրադառնալ օրալ ու անալ տարատեսակներին… Այս  սեգմենտն ահռելի վակուում ունի սեքսում, այնպես, որ ի՞նչ sex-shop-ի մասին է խոսքը:

2.Մնացյալ՝ ավելի գիտակից ու տեղեկացված սեռահասունները, ըստ մոտավոր պատկերի, բաժանվում են 2 խմբի: Առաջինում են այն տղամարդիկ, ովքեր չէին օգտվի sex-shop-ից, եթե նույնիսկ լիներ, քանզի իրենք, բառացիորեն ցիտում եմ, «չեն սիրում տենց բաներ», «նախընտրում են բնական սեքսը», «կարիք չունեն արհեստածին խթանիչների», «իմաստ չեն տեսնում», «չի հետաքրքրում»… Մոտավորապես այնպիսի  տպավորություն է, որ տղամարդիկ մրցակից են տեսնում ֆալոիմիտատորների, անալ գնդիկների, տարատեսակ խցանիկների, ձեռնաշղթաների, «ձաղկիչների» եւ դերային կոստյումների մեջ: Բայց… միգուցե եւ սխալվում եմ:  Իսկ չօգտվող կանանց ուղղակի չի հետաքրքրում:

3.Եվ ահա հասանք sex-shop-ի պոտենցիալ հաճախորդներին, ովքեր կօգտվեին մեծ հաճույքով ու պատրաստակամությամբ, քանի որ «նոր զգացողություններ են ուզում», «հետաքրքիր է փորձել», «չձանձրանալու համար», «ինչո՞ւ ոչ»: Բայց նրանք այնքա՜ն քիչ են, անհավանական ու անպատկերացնելի քիչ` բառացիորեն մի քանի հոգի: Եվ այդ մի քանիսն ուղղակի ի վիճակի չեն արդարացնելու sex-shop-ի ծախսերը:

Կարելի է վստահաբար ասել` Հայաստանում սեքսուալ կյանքը դեռ ճահճոտ ճանապարհ ունի անցնելու, նախքան sex-աքսեսուարներին ու sex-shop-երին հասնելը: Մնում է ինչ-որ կերպ դիմակայել անհանգիստ կանանց  առկայությանն ամենուրեք ու շարունակել հուսալ լավագույնը:

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին