×


Ինչու է Իվետա Մուկուչյանը միայնակ :)

Գերմանական ‹‹Բիլդ››-ը հարցազրույց է հրապարակել ‹‹Եվրատեսիլ 2016››-ում Հայաստանի ներկայացուցչի հետ: Պարբերականը գրում է, որ հայրենիքում Իվետային անդադար հետապնդում են լրագրողները, իսկ ահա Համբուրգում նա կարող է մի փոքր հանգստանալ: Ներկա պահին երգչուհին պատրաստվում է մայիսին կայանալիք մրցույթին. անվերջ նկարահանումների եւ ձայնագրությունների արդյունքում անձնական կյանքի համար ժամանակ գրեթե չունի, այդ իսկ պատճառով սիրտն ազատ է:

Իվետա Մուկուչյանը


‹‹Այս պահին ես ամբողջովին կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա››- նշել է Իվետան եւ հավելել.‹‹Հենց այդ պատճառով էլ դեռ ոչ մեկին չեմ փնտրում: Տղամարդը պետք է շատ ուժեղ լինի, որպեսզի ինձ հետ հավասար կարողանա դիմանալ այս ամենին››:

Երգչուհին մենություն չի սիրում, ուստի շրջապատում է ընկերներով՝ մարդիկ, ովքեր հարազատ են եւ սիրում են իրեն.‹‹Քույրս` Մարիաննան, ինձ հետ մեկնելու է ‹‹Եվրատեսիլ››: Նա այնտեղ է լինելու ոչ միայն որպես ինձ շատ հարազատ մարդ, այլեւ որպես իմ դիմահարդար››:

Իվետա Մուկուչյանը


Իվետան շատ ոճային արտիստ է.‹‹Շատ եմ սիրում բեմական հագուստներն ու դիմահարդարումը, բայց առօրյայում ջինսեր եւ սպորտային կոշիկներ եմ կրում: Սիրում եմ հարմարավետ եւ ոճային հագուստ››:

Bild-ը գրում է` թե′ բեմական շքեղ հագուստով, թե′ գործած գլխարկով Իվետան միշտ սեքսուալ է: Ասում են, որ սեքսուալությունը ներքին հատկանիշ է ու հագուստն ամենեւին կապ չունի: Իվետան այս վարկածի իսկական մարմնավորումն է:

BRAVO.am
Աղբյուրը` Bild
Լուսանկարները` Առաջին ալիքի եւ Իվետայի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին