×


Ինչու է Լիա Զախարյանը դուրս եկել «Փոխնակ մայրը» սերիալից

«Փոխնակ մայրը» սերիալին հետեւողները տեւական ժամանակ է՝ էկրանին չեն տեսնում Մաշայի կերպարը մարմնավորող Լիա Զախարյանին: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ շուտով կրկին կվերադառնա եթեր, բայց արդեն մեկ այլ նախագծի շրջանակում:

Լիա Զախարյանը


«Այլեւս չեմ նկարահանվում սերիալում: Տեղափոխվել եմ «Շանթ»-ի այլ նախագիծ: Առաջարկը ստացա պրոդյուսերից, ում հետ պետք է աշխատեի մինչ սերիալը: Մեծ սիրով ընդունեցի, հավանում եմ սցենարն ու դերասանական կազմը: Ռեժիսորի հետ ծանոթանալուց հետո էլ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները»,-ասել է Լիան եւ հավելել, որ տեղափոխության ժամանակ ոչ մի խնդիր չի առաջացել:

Նոր նախագծի մանրամասները դերասանուհին դեռ չի կարող հայտնել, միայն նշել է, որ սիթքոմ է, ինքն էլ պատրաստվում է ներկայանալ ամբողջովին նոր կերպարով եւ արտաքինով.«Այդպիսի Լիայի հեռուստադիտողը դեռ չի տեսել»:

Լիա Զախարյանը


Հումորային նախագիծը եթերում կլինի առաջիկա ամիսներին: Իսկ հարցին, թե հնարավոր է՝ կրկին նկարահանվի «Փոխնակ մայրը» սերիալում, պատասխանել է.«Չեմ կարող ստույգ ոչինչ ասել: Կախված է, թե սցենարային ինչ զարգացումներ կլինեն»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիա Զախարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին