×


Ինչու է Հայկ Պետրոսյանը «X Factor»-ում փոխարինել Գրիշա Աղախանյանին

Երկու շաբաթ է՝ «Շանթ»-ի «X Factor» նախագծի շրջանակում հանդիսատեսին ու հեռուստադիտողին Գրիշա Աղախանյանի փոխարեն ողջունում է դերասան Հայկ Պետրոսյանը: Հենց վերջինս էլ BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, թե ինչով է պայմանավորված փոփոխությունը:

Հայկ Պետրոսյանը վարում է «Շանթ»-ի «X Factor» նախագծը


«Գրիշան այս օրերին հյուրախաղերով Միացյալ Նահանգներում է, ես էլ առաջարկ ստացա փոխարինել նրան»,-պարզաբանել է դերասանը եւ հավելել.«Վերադառնալուն պես նա կշարունակի վարել նախագիծը եւ ավարտին կհասցնի այն»:

Գրիշա Աղախանյանը


Հայկը նշել է, որ առաջին անգամ է նման ձեւաչափով հաղորդում վարում.«Իհարկե, սկզբում լարվածություն եւ վախ կար, բայց ստեղծագործական կազմի ու ռեժիսորի օգնությամբ կարողացա զսպել լարվածությունս եւ վարել ծրագիրը»:

Դերասանը խոստովանել է, որ իր արած աշխատանքից երբեք գոհ չի լինում.«Միշտ թերի մի բան գտնում եմ, որ հաջորդ անգամ շտկեմ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները`  Հայկ Պետրոսյանի եւ Գրիշա Աղախանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին