×


Ինչու՞ է պետք զգուշանալ «CAUTION» խմբից:)

Օգոստոսի 19-ին երեւանյան փաբերից մեկում կայացավ «CAUTION» նոր խմբի մենահամերգը: Համերգի ընթացքում թինեյջերներական խումբը ներկայացրեց 17 երգ` հին ու նոր ռոքային հայտնի կատարումների քավր տարբերակները` «Black Sabbath»-ից մինչեւ «Green Day»: Սա տղաների թվով երրորդ համերգն է:

«CAUTION» խումբը


Խումբը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ` 5-րդ մասիվի տաղավարներից մեկում: Բացի խմբում նվագելուց, տղաները նաեւ լավ ընկերներ են: Խումբ ստեղծելու վերաբերյալ ընկերական որոշումը աստիճանաբար բերեց առաջին արդյունքները:


Խմբի պրոդյուսերը Արեւիկ Մելքումյանն է: Նա տղաների հետ նույն դպրոցում է սովորել: «Նրանք շատ տաղանդավոր են, բայց առաջ գնալու միջոց չունեին: Ես փորձեցի օգնել նրանց»,- ասում է Արեւիկն ու հավելում, որ տղաներին երաժշտական գործիքներ է նվիրել:

«CAUTION» խմբի վոկալիստ Վլադը


 «CAUTION» խումբը հիմնականում ներկայացնում է փանք-ռոք ոճը, սակայն խմբի անդամները խոստովանում են, որ երբեմն շեղվում ու ներկայացնում են այլ ոճի երգեր, օրինակ` Ռեյ Չարլզի կատարումներից: Ի դեպ, վերջինիս կատարումը տղաները ներկայացրեցին սեփական տարբերակով` ստեղծագործությունը ավելի ռոքային դարձնելով:

Խմբի անունը ինքնըստինքյան է որոշվել. խմբի կիթառահարը նկատել է «CAUTION» գրառումը կիթառի վրա: Անվանումը թարգմանաբար նշանակում է “զգուշացեք”: Խմբի անդամները վստահեցնում են, իրենցից զգուշանալու կարիք չկա, միայն ծանր ռոքային հնչյուններից:):

Կայացել է «CAUTION» նորահայտ խմբի համերգը


Խումբը նաեւ հեղինակային երեք երգ ունի, սակայն հանդիսատեսին ներկայացնելը դեռ վաղ է համարում: Երգերը անգլերեն են, քանի-որ «փանքը շատ գրական է ստացվում հայերենով»:

Հավանաբար, սա խմբի նախավերջին համերգն է: Տղաները պատրաստվում են շարունակել ուսումը կամ անցնել ծառայության հայկական բանակում: Բայց ամենը առջեւում է, խումբը շարունակելու է գործունեությունը: “Մեծ հույսեր ունենք, որ հայտնի ենք դառնալու: Դեկտեմբերին նոր համերգ կներկայացնենք, բավականին մասշտաբային է լինելու”,- ասում է խմբի պրոդյուսերը:

Տեքստը` Լենա Գեւորգյան /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW