×


Ինչպես այգեպանը ներխուժեց Սարգիս եւ Մանո Գրիգորյանների ննջասենյակ :)

Սարգիս եւ Մանո Գրիգորյանների ընտանիքում երեկ՝ ապրիլի 19-ին, տոնական օր էր: Դերասանուհին դարձել է 33 տարեկան: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ ծննդյան տարեդարձի առթիվ հաճելի անակնկալներ են մատուցել ամուսինը, դուստրերն ու ընկերները:

Մանո Գրիգորյանը


«Սարգիսը կեսգիշերին նկարահանման հրապարակից զանգահարեց, շնորհավորեց, իսկ ավելի ուշ տորթով, շամպայնով նշեցինք: Առավոտյան ժամը 7:15-ին ննջասենյակ մտավ մեր այգեպանը` 22-ամյա Նարեկը՝ ամուսնուս սմոքինգը հագին, ձեռքին էլ՝ մրգերով, ծաղիկներով ու քաղցրավենիքով սկուտեղ: Նա շփոթվեց եւ «Ծնունդդ շնորհավոր» ասելու փոխարեն շնորհավորեց Սուրբ Ծնունդը: Ի վերջո, 33-ամյակը սուրբ տարիք է համարվում՝ Հիսուսի երկրային կյանքի տարիքն է:): Շատ ուրախ անցավ: Իհարկե, նախաձեռնել էր ամուսինս»,-պատմել է Մանոն:

Գրիգորյանների այգեպանը՝ Նարեկը


Տորթի մոմերը փչելիս նա մեկ երազանք է մտապահել՝ առողջ լինեն եւ ներդաշնակ ապրեն: Խոսելով նվերներից՝ դերասանուհին ասել է, որ առաջին հերթին կարեւորում է ուշադրությունն ու ջերմությունը: Ուրախ է, որ դուստրն օրեր առաջ հանդեսին փայլուն ելույթ է ունեցել, ինչն էլ համարում է լավագույն նվերը:

Մանոն շեշտել է, որ իր տարեդարձերը միշտ տպավորիչ եւ անմոռանալի են անցել. «Հիշում եմ՝ 2 տարի առաջ Սարգիսը մոռացել էր, որ ծննդյանս օրն է: Հետո միասին շատ ուրախ նշեցինք: Իսկ 30-ամյակիս առթիվ անակնկալ կերպով հրավառություն կազմակերպեց Օպերային թատրոնի շենքի մոտ»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մանո Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին