×


Ինչպես են ընդունել “Ֆուլ հասուս”-ի դերասաններին Ռուսաստանում

Տուլա, Տամբով, Կալուգա, Լիպեցկ, Վորոնեժ, Բելգորոդ, Սամարա, Սարատով, Վոլգոգրադ եւ Դոնի Ռոստով. ռուսաստանյան այս քաղաքներում համերգով են հանդես եկել “Ֆուլ հաուս” սիթքոմի դերասանները: Առաջիկայում նրանք ելույթ կունենան նաեւ Պյատիգորսկում եւ Կրասնոդարում:

Անի Երանյանը, Արմեն Պետրոսյանը, Արփի Գաբրիելյանը եւ Մարջան Ավետիսյանը


Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ շրջագայությունը շատ լավ է անցնում. գոհ են հանդիսատեսից, որը ծանոթ է կերպարներին եւ ջերմ է ընդունում նրանց.“Շատերն են մոտենում, խոսում, կարծիքներ հայտնում եւ որ ամենաուրախալին է, միայն դրական: Համերգից հետո ենք զգում հանդիսատեսի սերն ու ջերմությունը, երբ մոտենում են նկարվելու”,-ասել է նա` հավելելով, որ իրեն դեռեւս չեն ընկալում որպես պրոդյուսեր, հիշում եւ սիրում են կերտած հումորային բոլոր կերպարները:

Արմեն Պետրոսյանը, Մարջան Ավետիսյանը եւ Արփի Գաբրիելյանը


Նշենք, որ ամիսներ առաջ “ֆուլհաուսցիները” շրջագայում էին Միացյալ Նահանգներում: Հետաքրքրվեցինք նաեւ առաջիկա անելիքներից, ինչին ի պատասխան Մենչը նշել է.“Շատ ծրագրեր կան: Բազմաթիվ հրավերներ ունենք ինչպես Ռուսաստանի այլ քաղաքներից, այնպես էլ կրկին ԱՄՆ-ից: “Ֆուլ հաուս”-ի նոր եթերաշրջանին էլ սպասեք սեպտեմբերին: Կլինեն նոր կերպարներ եւ անակնկալներ”:

Ի դեպ, մեկ տարվա բացակայությունից հետո Արմեն Պետրոսյանը եւս հեռուստադիտողին կներկայանա հումորային նոր կերպարով:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Պետրոսյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW