×


Ինչպես են վերաբերվում «ֆուլհաուսցիները» Մարինկա Խաչատրյանին

«Ֆուլ Հաուս 4»-ի բնակիչ Մարինկա Խաչատրյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպիսին են իր եւ խաղընկերների հարաբերությունները, ինչպես են ընդունում իրեն հեռուստադիտողն ու հանդիսատեսը` որպես հումորային նախագծի  նոր անդամ, նաեւ նշել է` բնավորությամբ ինչքանով է նման իր մարմնավորած կերպարին:

Մարինկա Խաչատրյանը


Համարձակ, խորամանկ ու չարաճճի Մանեի դերակատարն ուրախությամբ նշել է, որ սիթքոմի հիմնական կազմն իրեն մեծ ջերմությամբ է ընդունել.«Ինձ լավ ճանաչողները գիտեն, որ շատ շուտ եմ կարողանում մտերմանալ բոլորի հետ, անգամ, եթե առաջին անգամ ենք համագործակցում: Ընկերացանք, ու դարձա նրանց թիմակիցը: Արդեն հրաշալի գիտենք մեկս մյուսիս, ինչն էլ ավելի է հեշտացնում թիմային աշխատանքը»:

Մարինկա Խաչատրյանը եւ Անի Երանյանը


Եթե նոր եթերաշրջանի մեկնարկին հեռուստադիտողն այնքան էլ չէր համակրում Մարինկային, ապա այսօր նա լսում է մեծամասամբ դրական կարծիքներ.«Սկզբում միայն մտերիմներս էին հավանում կերպարս եւ դերասանական խաղս, այսօր արդեն շատ անծանոթներից եմ լսում դրական կարծիքներ: Մեր համերգների ժամանակ հասկացա, որ հանդիսատեսն ինձ ընդունում է որպես «Ֆուլ Հաուս» ընտանիքի անդամ, սիրված եմ, ինչի համար անչափ ուրախ եմ»:

Մարինկա Խաչատրյանը եւ Գրիգոր Դանիելյանը


Մարինկայի խոսքով` ինքն ու Մանեն նման են միմիայն աշխուժությամբ. «Մանեի խորամանկություններն ինձնից շատ հեռու են. ես շատ ավելի միամիտ եմ»: Նա սիրով է կերտում Մանեի կերպարը, սակայն, ինչպես նշել է, դերասանական կրթություն չունի.«Առայժմ չգիտեմ՝ կսովորեմ Թատերական ինստիտուտում, թե՝ ոչ: Ժամանակը ցույց կտա»:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարինկա Խաչատրյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW