×


Ինչպես է Լուսինե Թովմասյանը նշել 30-ամյակը

Հուլիսի 25-ը Լուսինե Թովմասյանի համար սպասված եւ ուրախալի օր է, իսկ առիթը տարեդարձն է։ «Միսս Հայաստան 2003, «Վիցե միսս Եվրոպա 2005» տիտղոսները կրող գեղեցկուհին երեկ նշել է 30-ամյակը։

Լուսինե Թովմասյանը երեկ նշել է 30-ամյակը


Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ երեկույթ է կազմակերպել իր հարազատների ու ընկերների համար.«Մանկուց սիրում եմ նշանավորել տարեդարձս։ Ամեն անգամ դասընկերների, բակի ընկերների հետ հավաքվում էինք, պարտադիր շատ մարդիկ էին լինում։ Հիմա էլ սրտի թրթիռով սպասում եմ, թե երբ եմ նվերներ ստանալու. ոչինչ չի փոխվել։ Եղել են տարիներ, որ արտերկրում եմ անցկացրել: Գրեթե բոլոր ծննդյանս օրերն անմոռանալի են»։

Լուսինե Թովմասյանը երեկ նշել է 30-ամյակը


Լուսինեի դուստրը՝ 1,5 տարեկան Արիանան, դեռ չի գիտակցում, որ մայրիկի համար տոնական օր է.«Նրա համար հետաքրքիր են տորթի մոմերը, որոնք փչեց: Զարմուհիս՝ Մեգին, իմանալով, որ սպասում եմ բոլորի զանգերին ու շնորհավորանքներին, միշտ ուշադիր է, նվերներից մեկն իր ձեռքով է պատրաստում, նրա պատրաստած բացիկներից արդեն հավաքածու ունեմ»։

Օրեր առաջ նա նվեր է մատուցել ամուսնու՝ Արթուր Հովհաննիսյանի տարեդարձին. «Միասին շրջել ենք օդապարիկով: Սիրում եմ հետաքրքիր ժամանց կազմակերպել, երեկ էլ քաղաքից դուրս գնալու ժամանակ չունեցանք, նաեւ ամուսինս գիտի, որ առավոտյան դժվարությամբ եմ արթնանում։ Փոխարենը երեկոյան նշեցինք մեր հյուրերի հետ»։

Լուսինե Թովմասյանն` ամուսնու հետ


Հետադարձ հայացք գցելով իր կյանքին` Լուսինեն կարծում է, որ մեծ բացթողումներ չունի.«Իղձերս ու նպատակներս շատ են, համոզված եմ՝ ժամանակի ընթացքում կկատարվեն։ Այս շրջանում ծավալուն աշխատանք չեմ անում, այլ փոքր համագործակցություններ են, մասնակցում եմ Վահան Խաչատրյանի եվրոպական ցուցադրություններին, առաջիկայում գուցե նորից մեկնեմ»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Լուսինե Թովմասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին