×


Ինչպես է անցել «Բիգլեմոն»-ի 5-ամյակի խնջույքը

Օնլայն զեղչերով ու ակցիաներով զբաղվող Biglemon.am կայքը հիմնադրվել է ուղիղ 5 տարի առաջ։ Ընկերության անձնակազմն երեկ իր գործընկերներին հրավիրել էր միասին նշելու տարեդարձը։ Մտերմիկ միջավայրում հյուրերը շփվում էին, լուսանկարվում, օգտվում հյուրասիրությունից, նաեւ տեղեկացել են սպասվող նորությունների մասին։

«Բիգլեմոն»-ի 5-ամյակի խնջույքին


«Բիգլեմոն»-ի մարքեթինգի եւ PR պատասխանատու Աննա Փորսուղյանը BRAVO.am-ին հայտնել է, որ առ այսօր իրականացրել են մոտ 6500 ակցիա, համագործակցել են ավելի քան 1000 գործընկերոջ հետ.«Մարդկանց օգնում ենք, որ խնայեն իրենց գումարը, իսկ զեղչերը տրամադրում են Հայաստանում գործող կազմակերպությունները։ Հավաքվել ենք շնորհակալություն հայտնելու մեզ հետ աշխատող ընկերություններին։ Վերջին տարվա ցուցանիշներից գոհ ենք. կայքի այցելություններն ու վաճառքներն աճել են»։

«Բիգլեմոն»-ի աշխատակիցները եւ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը


«Բիգլեմոն»-ի սեփականատեր Ռաֆայել Կանեցյանի խոսքով՝ թեպետ հայաստանյան շուկան փոքր է, սակայն օգտատերերի հետաքրքրությունը տարեցտարի աճում է. «Շեշտը դրված է միայն համացանցի վրա, գարնանը կթողարկենք նաեւ բջջային հավելված։ Կարծում եմ՝ Հայաստանում օնլայն բիզնեսը պետք է զարգացնել, պահանջարկը կա։ Իմ անձնակազմից գոհ եմ, վերջին երեք տարում մեծ նվաճումներ ունեցանք», - ասել է նա ու հավելել, որ սպառողներին առավել հետաքրքրում են ժամանցի, առողջության, խնամքի հետ կապված ծառայություններն ու ակցիաները։

«Բիգլեմոն»-ի 5-ամյակի խնջույքին


Տոնական երեկույթին աշխատակիցները միասին կտրել են խորհրդանշական լոգոյով տորթը, նաեւ ստացել նվերներ գործընկերների կողմից։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին