×


Ինչպես է անցել «Ռեինկարնացիա» խմբի մենահամերգը

«Ռեինկարնացիա»-ն երեկ՝ մարտի 8-ին, կանանց տոնին նվիրված մենահամերգով է հանդես եկել Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Նրանց էին միացել նաեւ դասական երաժիշտների քառյակ ու պարողներ Վահագն Մարգարյանը եւ Մարիամ Գարաջյանը։ Առաջին հատվածում հանդիսականներն ունկնդրել են հիմնականում մեղեդային երգեր, իսկ ընդմիջումից հետո պարահարթակում մարդկանց թիվն ավելացել է եւ սկսել է աշխուժություն տիրել։

«Ռեինկարնացիա» խմբի մենահամերգին


Խմբի երգացանկից հնչել են «Յար արի», «Լուսաբաց», «Սիրունիկ ես», «Երեւան», «Մի գդալ սեր», «Էլի լավա», «Աշխարհումս իմն դուն իս», «Իմ Երեւան», «Քեզ պիտի սիրեմ», «Ժամանակ», «Աղ ու հաց», «Սիրում եմ քեզ», «Ավելի լավա» եւ այլ երգեր։

Համերգից օրեր առաջ «Ռեինկարնաիցա»-ն նոր աշխատանք ներկայացրեց՝ «Փոխենք աշխարհը», որը ՀՀԿ-ի քարոզչական առաջին հոլովակն է: Շատերը մտավախություն ունեին, թե համերգը եւս կծառայի քարոզչությանը, նշենք, սակայն, որ թեեւ նոր երգը հնչել է, երեկոյի ողջ ընթացքում Ռոլանդ Գասպարյանը քաղաքականությունից չի խոսել:

«Ռեինկարնացիա» խմբի մենահամերգին


«Մայրիկ» երգը կատարելիս նա շնորհավորել է բոլոր մայրերին.«Թող բոլոր մայրերը՝ հայ, ռուս, թե ճապոնացի, կյանքում միշտ լավ զգան։ Անկախ ամեն ինչից՝ թող բոլոր մարդիկ լավ զգան: Որ լավ զգան, հիմար բաներ չեն մտածի: Թող բոլորը երջանիկ լինեն»։

2001 թվականին հիմնադրված խումբն առայսօր թողարկել է 6 ձայնասկավառակ, իսկ առաջին տեսահոլովակը «Ջան ռաստաման» երգի հիման վրա է։ «Ռեինկարնաիցա»-ն ավելի հայտնի է դարձել 2009-ին՝ «Տաքսի էլի լավա» ֆիլմի սաունդթրեքը կատարելուց հետո։

Գայանե Ասլամազյանը՝ «Ռեինկարնացիա» խմբի մենահամերգին


Մենահամերգի եզրափակիչ հատվածում ռիթմիկ երգերի ընթացքում հոտնկայս հանդիսականներին Ռոլանդն առաջարկել է պատրաստվել թռիչքի:).«Սովորույթ է դարձել, որ ծափերով մեզ հետ պարում ենք։ Ժողովուրդ ջան, շնորհակալություն, որ այդքան լավն եք, որ այսօր մեզ հետ եք, ձեզնից մեծ էներգիա ենք ստանում։ Շնորհակալ ենք համերգի կազմակերպիչներին՝ «Մարկ», «Ռեինկարնացիա» փրոդաքշններին։ Եկեք բարձր ծափահարենք խմբի բոլոր երաժիշտներին»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին