×


Ինչպես է անցել Արեւիկ Գեւորգյանի նշանադրությունը

Հայկական մի շարք սերիալներում եւ ֆիլմերում նկարահանված դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը նշանադրվել է: Թեեւ նա նախընտրում է չհանրայնացնել անձնական կյանքը, սակայն բացառության կարգով BRAVO.am-ին է տրամադրել տոնական օրվա լուսանկարներից:

Արեւիկ Գեւորգյանը նշանադրվել է


Պարզվում է՝ Արեւիկն ու սիրելին նշանադրվել են իրենց ծանոթությունից ուղիղ մեկ տարի անց՝ սեպտեմբերի 23-ին.«Ոչ ավանդական նշանդրեք ենք արել: Փոքրիկ խնջույք էինք կազմակերպել, որին ներկա են եղել միայն հարազատները»,-պատմել է նա:

Նշանադրությանն Արեւիկը ներկայացել է հատուկ այդ օրվա համար կարված զգեստով: Ինչպես նշել է մեզ հետ զրույցում՝ շատ չի երկմտել, միանգամից կողմնորոշվել է, թե ինչ տեսքով պետք է լինի իր համար կարեւոր օրը:

Արեւիկ Գեւորգյանը նշանադրվել է


BRAVO.am-ը շնորհավորում է զույգին՝ մաղթելով հարատեւ սեր եւ երջանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Գեւորգյանը

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին