×


Ինչպես է անցել Իվետա Մուկուչյանի ձայնասկավառակի շնորհանդեսը

Իվետա Մուկուչյանի համար դեկտեմբերի 25-ը սպասված օր էր. տեղի է ունեցել երգչուհու ձայնասկավառակի շնորհանդեսը, որի ստեղծման վրա երկար է աշխատել:  «Դալմա Գարդեն Մոլ»-ում կազմակերպված համերգ-շնորհանդեսին ներկա էին նրա գործընկերները, երկրպագուներն ու մտերիմները։

Իվետա Մուկուչյանի «IvaVerse» ալբոմի շնորհանդեսին


Ալբոմը կոչվում է «IvaVerse», անվանումը ստացել է «Universe» բառից։ Ներառում է հինգ երգ, որոնց հեղինակը հենց երգչուհին է.«Այս երգերի միջոցով իմ անձնական տիեզերքն ու ներաշխարհն եմ ներկայացնում։ Ուզում էի հնարավորինս իմ ապրումներն արտացոլել»,-ասել է Իվետան։

«Եվրատեսիլ 2016»-ում 7-րդ հորիզոնականը զբաղեցրած երգչուհին երաժիշտների ու պարողների հետ պատրաստել էր համերգային ինքնատիպ ծրագիր: Նա, մի քանի անգամ զգեստափոխվելով, կատարել է սկավառակում տեղ գտած նոր երգերն ու եվրատեսիլյան «LoveWave»-ը։  

Իվետա Մուկուչյանի «IvaVerse» ալբոմի շնորհանդեսին


Իվետան պատմել է, որ ձայնագրումն իրականացրել է գերմանական անալոգային ստուդիայում.«Երգերը ձայնագրել ենք ժապավենի վրա հատուկ տեխնիկայի միջոցով։ Աշխատել եմ գերմանացի, ֆրանսիացի պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, մյուս հատվածը ձայնագրել եմ Լեւոն ու Լիլիթ Նավասարդյանների հետ։ Սկավառակի վրա մոտ մեկ տարի աշխատել եմ՝ շեշտը դնելով ոչ թե երգերի քանակի, այլ որակի վրա»։

Իվետայի անունը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ 2009 թվականին՝ «ՀայՍուպերսթար 4» նախագծից, ու թեեւ Գերմանիայից ժամանած մասնակիցը չհաղթեց այս մրցույթում, իր անհատական կարիերան սկսեց Հայաստանում ու Եվրոպայում։ Նրա երկրպագուները երեկ հերթ են կանգնել նրա հետ լուսանկարվելու ու ինքնագիրը վերցնելու համար: Իվետան մակագրում էր նրանց հեռախոսների, ձեռքերի, նկարների վրա.«Ինձ համար անմոռանալի օր է, շնորհակալ եմ այսպիսի ջերմ ընդունելության համար»։

Իվետա Մուկուչյանի «IvaVerse» ալբոմի շնորհանդեսին


Ստորեւ առաջարկում ենք դիտել օրվա հետաքրքիր կադրերն ու գնահատել նոր ալբոմի երգերից երկուսը՝ «Stay»-ն ու «Naturally High»-ը։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW