×


Ինչպես է անցել հայտնիների «հանդիպումը»

«Արամ Խաչատրյան» համերգասրահը երեկ մարդաշատ էր. տեղի է ունեցել հանդիսատեսի «Հանդիպումը» Քրիստինե Պեպելյանի, Արամեի, Միհրան Ծառուկյանի եւ Մհերի հետ: BRAVO.am-ն ականատես է եղել, թե ինչպես են կարոտած երկրպագուները մոտ երկու ժամ երգել եւ շփվել իրենց սիրելի արտիստների հետ:

Միհրան Ծառուկյանը եւ Քրիստինե Պեպելյանը


Ետնաբեմում աղջիկների հերթ էր գոյացել, ովքեր անհամբեր սպասում էին Միհրան Ծառուկյանին: Չնայած` միայն երիտասարդները չէ, որ երկրպագում են նրան: Երգչի ելույթից հետո մի շարք երեխաներ եւ մի տարեց կին բարձրացան բեմ, վերջինս Միհրանին ծաղկեփունջ հանձնեց եւ մի քանի րոպե գրկախառնվելուց հետո խոստովանեց, որ սիրում է:): 

Երեկոն վարում էին ամուսիններ Ստեփան Ղամբարյանն ու Անի Ամիրյանը: Իսկ  երգիչների ելույթների պարային մասն ապահովել են «Միլեն շոու բալատետ» համույթի պարողները: Համերգի մասնակիցները մեզ հետ զրույցում նշել են, որ այսօր խմբակային համերգների պակասը շատ է զգացվում, ուստի առաջարկը ստանալուն պես սիրով համաձայնել են:

Անի Ամիրյանը եւ Ստեփան Ղամբարյանը


«Այս համերգի առանձնահատկությունն այն է, որ միակ երգչուհին ես եմ: Իրականում ինձ համար սա շատ հաճելի հանդիպում էր»,- ծիծաղով ասաց Քրիստինե Պեպելյանը եւ հավելեց, որ 3 տարի առաջ ունեցած մենահամերգից հետո առաջին անգամ է ներկայանում երեւանյան հանդիսատեսին: 

Ներկաները երգչուհուն եւ մյուս կատարողներին նույնպես մեծ ջերմությամբ են ողջունել: «Չեմ հիշում` վերջին անգամ Հայաստանում երբ ենք նման հանդիպում ունեցել: Նմանօրինակ համերգները շատ ողջունելի են: Մարդիկ կտրվում են իրենց հոգսերից եւ հաճելի ժամանակ անցկացնում: Մենք իրենց ենք դրական էներգիա փոխանցում, իրենք՝ մեզ»,-ասաց Արամեն:

Քրիստինե Պեպելյանը


«Հիմա Հայաստանում շատ քիչ են համերգներ կազամակերպվում, եւ եթե համերգասրահում ներկայանալու հնարավորություն է լինում, շատ եմ ուրախանում։ Այս առաջարկն էլ սիրով ընդունել եմ` այն դիտարկելով ոչ թե շահավետության, այլ հանդիսատեսին հանդիպելու հանարավորության տեսանկյունից»,- նշեց Մհերը։ 

Մեզ հետ զրույցում Միհրան Ծառուկյանն էլ վկայեց, որ բարձր տարամադրություն ունի.«Հուսով եմ՝ այս համերգից հետո շարժ կլինի։ Կարծում եմ՝  հանդիսատեսն էլ շատ մեծ հաճույքով է եկել։ Կարոտել էի այս ջերմությունը։ Լավ տպավորություններ ունեմ»: 

Երգիչները համերգասրահից հեռացան ծաղիկներով, փուչիկներով եւ խաղալիքներով:):

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին