×


Ինչպես է անցել նոր «EL»-ի շնորհանդեսը

«El Style» եւ «Elite Life» ամսագրերը միավորվել են, եւ ռեբրենդինգի արդյունքում այսուհետեւ կթողարկվի նոր ձեւաչափով մեկ ամսագիր՝ «EL» անվամբ։ Պարբերականի առաջին շապիկի հերոսուհին դերասանուհի Սոֆյա Պողոսյանն է։

Աննա Գրիգորյանը, Մայա եւ Սոֆյա Պողոսյանները


Երեկ տեղի ունեցած շնորհանդեսին ներկա են եղել ամսագրի ողջ անձնակազմն ու մտերիմ գործընկերները։ Հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը ներկայացրել է «EL»-ի ձեւաչափը, կոկտեյլային եւ երեկոյան զգեստներով հյուրերը թերթել են ամսագրի էջերը, շփվել միմյանց հետ, օգտվել հյուրասիրությունից եւ լուսանկարվել։

Մարինե Հակոբյանը


Երաժշտական ուղղվածությամբ շնորհանդեսի մասնակիցներն անցել են կարմիր գորգով, ելույթ են ունեցել ջազ երգչուհի Մարինե Հակոբյանը եւ Նիկ Էգիբյանը։ Երեկոյի եզրափակիչ հատվածում հրավառության ուղեկցությամբ կտրվել է նաեւ տոնական տորթը։

«EL» ամսագրի շնորհանդեսին


BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին