×


Ինչպիսի զարգացում կունենա «Վենդետտա» սերիալը

Հուլիսից հեռուստադիտողը «Կենտրոն TV»-ի եթերում հետեւում է «Վենդետտա» քրեական դրամայի զարգացումներին: Սերիալի առանցքային կերպարներին մարմնավորում են Սարգիս Գրիգորյանը, Սոֆի Դեւոյանը, Վահագն Գալստյանը, Արշավիր Փանոսյանը, Սամվել Սարգսյանը, Արմեն Մարությանը, Լուսին Վարդանյանը, Շուշան Երիցյանը, Անուշիկ Առաքելյանը, Նարեկ Պետրոսյանը եւ այլք, ռեժիսորը Վահե Սայանն է, սցենարի հեղինակը՝ Գոհար Մեժլումյանը:


Սերիալի հիմքում երկու ընտանիքի պատմություն է.«Այվազյանները եւ Ադամյանները համերաշխ են լինում մինչ այն պահը, երբ միասին ձեռք բերած ոսկու հանքերը կիսելու ժամանակն է գալիս: Այդ օրվանից այս ընտանիքներրի դժբախտություններն անվերջանալի շղթայի են նմանվում»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է ռեժիսորը՝ հավելելով, որ ներկայացվում է նաեւ փողի ուժը. ինչպես կարող է այն մարդուն փոխել ու կործանել.«Ատելության եւ վրեժխնդրության հետ մեկտեղ ներկայացվում է նաեւ սերը: Ի վերջո մարդ կարող է չճանաչելով սիրել անգամ իր թշնամուն»:

«Վենդետտա» սերիալի նկարահանումներին


Վահե Սայանը նշել է, որ նախատեսում են նկարահանել 80 մասից բաղկացած սերիալ. «Եթե ֆիլմը հեռուստադիտողի կողմից սիրվի, ապա կնկարահանենք 80-ից ավելի սերիաներ»:


Ի դեպ, Վահեն նաեւ «Երանի» հեռուստասերիալի ռեժիսորն է, ինչպես նշել է՝ կարողանում է համատեղել.«Այս փուլում հիմնականում աշխատում եմ «Վենդետտա» սերիալի վրա: «Երանի»-ում ունեմ օգնական: Ինչեւէ, կարողանում եմ գերզբաղված գրաֆիկով աշխատել»:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է  Վահե Սայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին