×


Ինքնասպան է եղել Ռիդլի Սքոթի եղբայրը` Թոնին

Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքը հաստատել է ռեժիսոր Ռիդլի Սքոթի եղբոր, հայտնի ռեժիսոր 68-ամյա Թոնի Սքոթի վախճանի լուրը: Ոստիկանության տեղեկության համաձայն, հաջողակ ռեժիսորն ու պրոդյուսերը տեղական ժամանակով 12:30-ին ցատկել է  Վինսենտ-Թոմաս կամրջից:

Թոնի Սքոթը


Հարեւանությամբ կանգնած ավտոմեքենայում  հայտնաբերվել է ռեժիսորի նամակը, որի պարունակությունը դեռեւս չի բացահայտվում: Որոշ տեղեկությունների համաձայն Սքոթի մոտ վերջերս գլխուղեղի ուռուցք էր հայտնաբերվել:

Թոնի Սքոթը


Թոնին հայտնի էր հանդիսատեսին որպես էներգետիկ ֆիլմերի հեղինակ` «Սովը», «Լավագույն հրաձիգը», «Իրական Սերը», «Դոմինո» եւ այլն: Քննադատները բազմիցս նշել են, որ նա անկրկնելի ձեռագիր ունի: Եղբոր` Ռիդլի Սքոթի հետ Թոնին գլխավորում էր «Scott Free Production» ընկերությունը: Bravo.am-ը ցավակցում է ռեժիսորի հարազատներին եւ երկրպագուներին:

Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW