×


Իռեն Աբելյանի 31-ամյակի անակնկալը նշանածից

Իռեն Աբելյանը դարձել է 31 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ին ասել է, որ ծննդյան օրը սիրելիի կողքին չլինելու պատճառով փոքր-ինչ տխրել է.«Պետք է միասին նշեինք, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց, որ ես գնամ, կամ էլ նա գա: Միայն ֆիզիկապես եմ զգացել նշանածիս` Հովիկի բացակայությունը, իսկ հոգեպես նա ինձ հետ էր, քանի որ օրս լցրել է անակնկալներով»:

Իռեն Աբելյանի նշանադրությանը


Հոբելյարը կեսգիշերին առաջին շնորհավորանքը ստացել է հենց ընտրյալից. «Իհարկե, նա եղավ առաջինը` զանգով, ծաղիկներով ու նվերներով: Ինձ համար ծնունդս ամենաուրախ տոներից մեկն է, միշտ էլ անակնկալներով է աչքի ընկել ու չի անցել այնպես, ինչպես ծրագրել եմ: Այս տարի նախապես վատ անակնկալ ունեցա. մի քանի օր ջերմում էի, բայց մտերիմներիս հետ ուրախ երեկո անցկացրի»:

Իռեն Աբելյանի 31-ամյակին


Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհին, պարզվում է, դեռ մանկուց սպասել է երեսուննանց տարիքին.«Նախորդ տարի թեւակոխեցի «երեսունականներ»:): Բալզակյան այս տարիքում կինն ավելի ծաղկուն ու հմայիչ է, կայացած ու ինքնավստահ»:

Իռեն Աբելյանը` նշանածի հետ


Ծննդյան տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքի մասին խոսելիս Իռենը հետեւյալն է ասել.«Չեմ ուզում ինձ աչքով տալ, բայց բոլոր ցանկություններս էլ կատարվում են: Այս տարվա երազանքս անձնական է, կասեմ` երբ իրագործվի»:
BRAVO.am-ը շնորհավորում է դերասանուհուն եւ երազանքի իրականացում մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իռեն Աբելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին