×


Իռեն Աբելյանի հայկական հարսանիքը Շվեդիայում

Իռեն Աբելյանը գարնանը զագսավորվեց Երեւանի Ամուսնության պալատում եւ ընտրյալի հետ տեղափոխվեց Շվեդիա, որտեղ էլ օրերս տեղի է ունեցել զույգի պսակադրությունը: «Մեր եւ սիրիահայերի ավանդույթները տարբեր են, բայց մի ընդհանուր բան ունենք` կարեւորում ենք եկեղեցի գնալն ու Աստծո օրհնություն ստանալը»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է դերասանուհին:

Իռեն Աբելյանի հարսանիքին


Քավորի եւ քավորկնոջ պարտականությունները ստանձնել են Իռենի ընտրյալի քույրն ու ամուսինը: Պսակադրությունից հետո նրանք Հայաստանից ժամանած հյուրերի, բարեկամների ու ընկերների հետ տոնել են իրենց միությունը ռեստորանում, որտեղ հարսի եւ փեսայի մուտքն ազդարարվել է Մենդելսոնի «Հարսանեկան քայլերգ»-ով:

Իռեն Աբելյանի հարսանիքին


«Չուզեցինք այստեղի հայ երգիչ-երաժիշտների հրավիրել, այլ ընտրեցինք դիջեյ, ու հնչեց մեր նախընտրած երաժշտությունը: Այլազգի հյուրեր ունեինք, եւ երգերն այնպես էինք ընտրել, որ բոլորն էլ կարողանան պարել եւ ուրախանալ: Մինչ հարսանիքը շատ անհանգիստ էի, թե ինչպես կանցնի, բայց արտակարգ խնջույք էր, բոլորը գոհ էին»,-պատմել է նորահարսիկը:

Իռեն Աբելյանի հարսանիքին


Իռենը նշել է, որ հիմա օրն անցկացնում է Հայաստանից ժամանած մայրիկի եւ մյուս բարեկամների շրջապատում.«Իսկ առհասարակ, ապրում եմ ընտանեկան առօրյայով, շվեդերեն եմ սովորում: Կարծում եմ` 12 դասարանի կուրսը 4-5 տարում կավարտեմ»:

BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իռեն Աբելյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին