×


Իվետա Մուկուչյանը 7-րդն է

Այս տարվա «եվրատեսիլյան» իրարանցումը եւս ավարտվեց: Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ 2016»-ում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան` «1944» երգով, երկրորդ հորիզոնականում Ավստրալիայից Դամի Իմն է, երրորդում` Ռուսաստանի մասնակից Սերգեյ Լազարեւը:  

Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան


Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր «LoveWave» երգով 7-րդ հորիզոնականում է: Մեր պատվիրակն իր գեղեցիկ կատարմամբ եզրափակեց մրցութային հատվածը, իսկ քվեարկության ընթացքում ելույթ ունեցավ Ջասթին Թիմբերլեյքը: Ի դեպ, ամերիկյան աստղը հաճոյախոսել է Իվետային` ասելով, որ նա հիասքանչ էր: 

«Եվրատեսիլ 2016»-ում հաղթեց Ուկրաինան

Շնորհավորում ենք հաղթողին: Նաեւ BRAVՕ, Իվետային` հրաշալի ներկայանալու համար :):

Իվետա Մուկուչյանը

Հիշեցնենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Մեր առաջին մասնակիցը` Անդրեն, գրավեց 8-րդ տեղը, 2007-ին նույն հորիզոնականում հայտնվեց նաեւ Հայկոն: 2008-ին Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, 2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները 10-րդն էին, 2010-ին Եվա Ռիվասը` 7-րդը, 2011-ին Էմմին չհաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը, 2012-ին մեր երկիրը չմասնակցեց Բաքվում կայացած մրցույթին, 2013-ին “Dorians” ռոք-խումբը գրավեց 18-րդ հորիզոնականը, 2014-ին Արամ MP3-ին` 4-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի «Genealogy» խումբը 16-րդ հորիզոնականում էր: 

BRAVO.am
Լուսանկարները` Իվետա Մուկուչյանի ֆեյսբուքյան էջից եւ eurovision.tv-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW